Սրանք ոչինչ հենց այնպես չեն անում… տզրուկի նման քաղաքացու հաշվին են ապրում

Սրանք ոչինչ հենց այնպես չեն անում… տզրուկի նման քաղաքացու հաշվին են ապրում

Tue, 18 Aug 2026 10:27:27 +0400


Այս իշխանությունը, պարզվեց, նախորդներին զիջում է լիքը հարցերում, բայց ինչ որ հարցերում էլ «գերազանցում է»: Ասենք, բոլոր նախկիններից շատ են սիրում աթոռն ու իրենց կարգավիճակը և ամեն ինչի պատրաստ են դա պահելու համար: Պարզվեց, մարդկանց մանիպուլացնելու անգերազանցելի վարպետ են: Վատ չեն զգում սուտ ասելուց և խոստումները չկատարելուց: Իրականությունը գլխիվայր շուռ տալու և հասարակության մի մասին (միամիտ մասին) խաբելու- համոզելու մեծ տաղանդ ունեն, ինչը նախկինները չունեին: Այո, այո տաղանդ, որովհետև ամեն մեկը սպիտակ մածունը սևի տակ անցկացնելու շնորհք չունի:

Իսկ ի՜նչ խորամանկաբար են կառավարում, ի՜նչ լավ են զգում իրենց շահը: Երբեմն անգամ ապշում ես սրանց ֆանտազիայի և ցանկացած իրավիճակ իրենց օգտին ծառայեցնելու ունակության վրա:
Օրինակ, հիմա ո՞վ է հիշում, որ Երևանում կարմիր գծերի գումարները 12 հազար դրամից 160 հազար դարձնելիս գլխավոր արգումենտը մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափումն ու խցանումների դեմ պայքարն էր: Գինը բարձրացրին…խցանումներն ավելացան: Քաղաքապետարանում լրացուցիչ պարգևավճարներ բաժանելու նոր պատուհան բացվեց:

ԱՆԻՖ-ի սկանդալը եղավ` հիմնադրամը լուծարեցին (ոչ ոք իհարկե չպատժվեց), թվաց դասեր կքաղեն, որ պետական մասնակցությամբ նման հիմնադրամները կոռուպցիայի ու սկանդալների բուն են, բայց անմիջապես նոր հիմնադրամ ձևավորեցին. Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամ (Արարատ Միրզոյանի կնոջն էլ տնօրեն նշանակեցին): Անունը փոխեցին, բովանդակությունը` նույնը մնաց, բյուջեն ու արդյունավետությունը` նույնպես: Տեսնենք այս սկանդալը երբ է պայթելու:

Կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրացրին, տարեց մարդկանց քվեները խաբեությամբ կորզեցին, իսկ հաջորդ ամսվանից հազարից ավելի ընտանիքի անապահովության նպաստը կտրեցին, որ իրենց պարգևավճարների ֆոնդը ոչ մի դրամով չտուժի:

Առողջապահության ապահովագրություն մտցրին, տարեսկզբին հերթի տակ բոլորին անվճար վիրահատում էին, իսկ այսօր արդեն համավճար է կիրառվում, նախկինում գործող պետպատվերը վերացել է և համատարած մերժում են մարդկանց անվճար բուժօգնություն ցույց տալ:

Անգամ բանակը 2 տարուց մեկուկես տարի դարձնելու որոշումն ունի մեդալի հակառակ երեսը: 25 օրյա վարժական հավաքներով փորձում են զինծառայողների պակասը լրացնել: Ասենք, մարդը 2 տարի կծառայի, թե մեկուկես, իսկ հետո ամեն 1 կամ 2 տարին մեկ կկանչվի 25-օրյա ծառայության, ո՞րն է ավելի նախընտրելի: Արդյունքում ստացվում է ոչ թե երկամյա, այլ եռամյա, քառամյա ծառայություն` մեկ անձի դեպքում, ողջ կյանքի կտրվածքով: Հետն էլ շարունակ մասնագիտական գործունեությունից ու ընտանիքից կտրվելով, ահուդողով սպասելով ծանուցագրերին, քրեական վարույթներին…

Սրանք ոչինչ հենց այնպես չեն անում, ամենակարևորը` ոչինչ ժողովրդի, քաղաքացու օգտին չեն անում, ոչ մի տեղ իրենց շահը չեն ստորադասում հանրային շահին, բայց ամբողջ օրը ճամարտակում են ժողովրդի, քաղաքացու, պետության մասին…տզրուկի նման այդ նույն քաղաքացու հաշվին ապրելով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է Sat, 14 Nov 2026 00:08:13 +0400 ՀՀ փոխվարչապետ Մհեր…

4 ժամ ago

Թագուհին դարձել է փոխգնդապետ

Թագուհին դարձել է փոխգնդապետ Fri, 13 Nov 2026 23:55:43 +0400 Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի կինը՝ թագուհի…

4 ժամ ago

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները Fri, 13 Nov 2026 23:45:41 +0400 Քլոե…

4 ժամ ago

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ Fri, 13 Nov 2026 23:30:37 +0400 Վիկտորյա Բեքհեմը…

5 ժամ ago

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի Fri, 13 Nov…

5 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը Fri, 13 Nov 2026…

5 ժամ ago