Թե ինչպես համացանցը դարձավ թմրամիջոցների աղբյուր

Թե ինչպես համացանցը դարձավ թմրամիջոցների աղբյուր

Tue, 18 Aug 2026 12:33:12 +0400


2026 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1545 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 196 դեպքով կամ 11,3 տոկոսով։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Նրա ներկայացրած տվյալներով՝ նվազել է նաև թմրամիջոցների իրացման դեպքերի թիվը։ Եթե 2025 թվականի առաջին կիսամյակում գրանցվել էր իրացման 1051 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը կազմել է 940։

Միաժամանակ, իրավապահների իրականացրած գործողությունների արդյունքում տարվա առաջին վեց ամիսներին շրջանառությունից դուրս է բերվել տարբեր տեսակի թմրամիջոցների ավելի քան 320 կիլոգրամ։ Ընդհանուր առմամբ առգրավվել է 320 կգ 576 գրամ թմրամիջոց։

Համեմատության համար՝ 2025 թվականի առաջին կիսամյակում առգրավված թմրամիջոցների ընդհանուր ծավալը կազմել էր 301 կգ 40 գրամ, որից 17 կգ 450 գրամը սինթետիկ ծագման նյութեր էին։

ՆԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Նրա խոսքով՝ 2026 թվականին այդ եղանակով հայտնաբերվել է 266 դեպք։ Դրանցից 76-ը վերաբերել են թմրամիջոցների իրացմանը, իսկ 190-ը՝ դրանց ապօրինի ձեռքբերմանը։

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության աղբյուր է դարձել համացանցը»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խաչվերաց. որ օրն այցելել գերեզմաններ և ինչ պետք է իմանալ

Խաչվերաց. որ օրն այցելել գերեզմաններ և ինչ պետք է իմանալ Wed, 09 Sep 2026 13:45:11…

9 րոպե ago

Թշնամու կողմն եք անցել, սա ոչ թե քաղաքականություն է, այլ քրօրենսգրքով նախատեսված արարք. Ղազարյան

Թշնամու կողմն եք անցել, սա ոչ թե քաղաքականություն է, այլ քրօրենսգրքով նախատեսված արարք. Ղազարյան Wed,…

15 րոպե ago

Ցավում եմ՝ մակերեսային պատկերացումներ ունեք արտաքին քաղաքականության մասին. Ղազարյանը՝ Կարապետյանին

Ցավում եմ՝ մակերեսային պատկերացումներ ունեք արտաքին քաղաքականության մասին. Ղազարյանը՝ Կարապետյանին Wed, 09 Sep 2026 13:38:56…

15 րոպե ago

TRIPP-ի շուրջ հիմնական բանակցողները Երևանն ու Վաշինգտոնն են, դա բնական է․ Բայրամով

TRIPP-ի շուրջ հիմնական բանակցողները Երևանն ու Վաշինգտոնն են, դա բնական է․ Բայրամով Wed, 09 Sep…

16 րոպե ago

Ադրբեջանն ու Հայաստանը հյուսիսից հարավ կիրականացնեն սահմանազատման աշխատանքներ

Ադրբեջանն ու Հայաստանը հյուսիսից հարավ կիրականացնեն սահմանազատման աշխատանքներ Wed, 09 Sep 2026 13:34:58 +0400 Ադրբեջանն…

19 րոպե ago

Ադրբեջանցին ահաբեկչություններ էր ծրագրել Մոլդովայում և Ուկրաինայում

Ադրբեջանցին ահաբեկչություններ էր ծրագրել Մոլդովայում և Ուկրաինայում Wed, 09 Sep 2026 13:30:22 +0400 Մոլդովայի իրավապահ…

24 րոպե ago