Ամբողջ Սաուդյան Արաբիան խոսում է Սպերցյանից

Ամբողջ Սաուդյան Արաբիան խոսում է Սպերցյանից

Tue, 18 Aug 2026 15:15:41 +0400


Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը շարունակում է արդյունավետ ելույթները նոր ակումբում՝ «Ալ-Ահլիում»։ Հայ կիսապաշտպանը Սաուդյան Արաբիայի Գավաթի 1/16 եզրափակիչում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ նպաստելով «Ալ-Անվարին» 2:1 հաշվով հաղթելուն։

Այս գոլը Սպերցյանի համար երկրորդն էր Սաուդյան Արաբիայում անցկացրած երկու պաշտոնական հանդիպումներում։ Իր առաջին գոլը նա հեղինակել էր երկրի առաջնության խաղում՝ գրավելով «Էդ-Դիրիայի» դարպասը։

26-ամյա ֆուտբոլիստը «Ալ-Ահլի» է տեղափոխվել «Կրասնոդարից» հուլիսի 7-ին։ Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ գործարքի արժեքը կազմել է 25 միլիոն դոլար։

Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է և այդ ակումբի կազմում 2024/25 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Նախորդ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ավագը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ խփելով 14 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։

Տեղի լրատվամիջոցները Սպերցյանի երկու հաջող հանդիպումներից հետո մեկը մյուսի հետևից հոդվածներ են հրապարակում նրա մասին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը հաստատեց մեր լուրը` արտահերթի է պատրաստվում

Փաշինյանը հաստատեց մեր լուրը` արտահերթի է պատրաստվում Thu, 22 Oct 2026 14:51:59 +0400 Այսօր Նիկոլ…

5 րոպե ago

«Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին

«Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին Thu, 22 Oct…

11 րոպե ago

Ինչու այդպես էլ չի բացվում հայ-թուրքական սահմանը՝ ըստ Փաշինյանի

Ինչու այդպես էլ չի բացվում հայ-թուրքական սահմանը՝ ըստ Փաշինյանի Thu, 22 Oct 2026 14:39:55 +0400…

17 րոպե ago

Իրանը զգուշացրեց՝ կհարվածի ամերիկյան բազաներին

Իրանը զգուշացրեց՝ կհարվածի ամերիկյան բազաներին Thu, 22 Oct 2026 14:30:32 +0400 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների…

26 րոպե ago

Ինչ խնդիրների առաջ կկանգնի Հայաստանը

Ինչ խնդիրների առաջ կկանգնի Հայաստանը Thu, 22 Oct 2026 14:15:07 +0400 Եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ…

41 րոպե ago

Ալիևն ազատել է օկուպացված Ստեփանակերտում և Մարտակերտում իր հատուկ ներկայացուցչին

Ալիևն ազատել է օկուպացված Ստեփանակերտում և Մարտակերտում իր հատուկ ներկայացուցչին Thu, 22 Oct 2026 14:00:23…

56 րոպե ago