Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Ամբողջ Սաուդյան Արաբիան խոսում է Սպերցյանից

Ամբողջ Սաուդյան Արաբիան խոսում է Սպերցյանից

Tue, 18 Aug 2026 15:15:41 +0400


Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը շարունակում է արդյունավետ ելույթները նոր ակումբում՝ «Ալ-Ահլիում»։ Հայ կիսապաշտպանը Սաուդյան Արաբիայի Գավաթի 1/16 եզրափակիչում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ նպաստելով «Ալ-Անվարին» 2:1 հաշվով հաղթելուն։

Այս գոլը Սպերցյանի համար երկրորդն էր Սաուդյան Արաբիայում անցկացրած երկու պաշտոնական հանդիպումներում։ Իր առաջին գոլը նա հեղինակել էր երկրի առաջնության խաղում՝ գրավելով «Էդ-Դիրիայի» դարպասը։

26-ամյա ֆուտբոլիստը «Ալ-Ահլի» է տեղափոխվել «Կրասնոդարից» հուլիսի 7-ին։ Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ գործարքի արժեքը կազմել է 25 միլիոն դոլար։

Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է և այդ ակումբի կազմում 2024/25 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Նախորդ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ավագը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ խփելով 14 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։

Տեղի լրատվամիջոցները Սպերցյանի երկու հաջող հանդիպումներից հետո մեկը մյուսի հետևից հոդվածներ են հրապարակում նրա մասին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տասնյակ զոհերի մեջ օտարերկրացիներ կան․ հութիներն էլի հարվածել են Էր Ռիադի օդանավակայանին

Տասնյակ զոհերի մեջ օտարերկրացիներ կան․ հութիներն էլի հարվածել են Էր Ռիադի օդանավակայանին Sun, 11 Oct …