Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է
Tue, 27 Oct 2026 00:30:32 +0400

Հայտնի «Դաքար» ավտոարշավի կազմակերպիչները որոշել են 2027 թվականի մրցաշարը չանցկացնել Սաուդյան Արաբիայում։ Համաձայն հաղորդման, պատճառը՝ Մերձավոր Արեւելքում տիրող անկայուն վիճակն է։ Թե որ երկրում է նախատեսում անցկացնել այն, կհաղորդվի ավելի ուշ։ «Դաքարը» Սաուդյան Արաբիա կվերադառնա 2028 թվականին։ Մրցաշարը Սաուդյան Արաբիայում անցկացվել է սկսած 2020 թվականից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր