Ցույցերի պատճառով ՊՍԺ-Բարսելոնա խաղը կհետաձգե՞ն
Mon, 19 Oct 2026 11:45:20 +0400

Փարիզը պատրաստվում է ֆուտբոլային մեծ երեկոյի, սակայն Ֆրանսիայի մայրաքաղաքում տիրող իրավիճակը լրացուցիչ հարցեր է առաջացրել առաջիկա հանդիպման շուրջ։ Հոկտեմբերի 20-ին Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունելու է «Բարսելոնային»։ Մինչ ֆուտբոլասերները սպասում են եվրոպական ֆուտբոլի երկու գրանդների դիմակայությանը, շրջանառվում են տեղեկություններ, թե քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաները կարող են ազդել խաղի անցկացման վրա։
Հենց այս իրադարձությունների ֆոնին էլ հարց է առաջացել՝ արդյոք հնարավոր է հետաձգվի ՊՍԺ–«Բարսելոնա» հանդիպումը։ Սակայն այս պահին խաղը հետաձգելու մասին պաշտոնական հայտարարություն չկա։ Հանդիպումը շարունակում է ընդգրկված մնալ Չեմպիոնների լիգայի խաղացանկում, իսկ դրա անցկացման նախատեսված օրը հոկտեմբերի 20-ն է։
Նախատեսվածի համաձայն՝ խաղը կայանալու է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ Մեկնարկը Երևանի ժամանակով 23։00-ին է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր