Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ

Tue, 27 Oct 2026 00:15:04 +0400


Ստի սիստեմատիկ կերպով կրկնությունը պարբերաբար կամ անընդհատ՝ ի վերջո կարող է ստիպել մարդկանց ընկալել այն որպես ճշմարտություն։ Դա կոչվում է ճշմարտության պատրանքի էֆեկտ։ Այս մասին ասել է ռուս գիտնական Ելենա Շպագինան։ Գիտական հետազոտությունները, որոնք անցկացվել են դեռեւս անցյալ դարի յոթանասունական թվականներին, ցույց են տվել, որ կրկնվող սուտը, հատկապես երբ կրկնվում է տեւական ժամանակ, լսարանի մոտ ընկալվում է ավելի հավաստի կամ ճշմարտանման, քան նոր հորինված սուտը։ Նույնիսկ այն դեպքում, երբ մարդը գիտի, որ ասվածը սուտ է, «ճշմարտության պատրանքի էֆեկտի» ազդեցությամբ մի քանի շաբաթ կարող է մարդուն թվալ ճշմարտացի։

Այդ ամենի պատճառը, ըստ մասնագետների, մարդու գլխուղեղի աշխատանքի առանձնահատկության հետ է կապված։ Ծանոթ թեզիսները ավելի արագ են մշակվում որպես ինֆորմացիա եւ ավելի դյուրին կերպով, եւ դա սխալ կերպով կարող է ընկալվել որպես հավաստիության նշան։ Բացի այդ, կրկնությունը ամրացնում է հիշողության մեջ հասկացությունների միջեւ կապերը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵՄ որոշ երկրներ որոշել են, որ կարող են անկախանալ

ԵՄ որոշ երկրներ որոշել են, որ կարող են անկախանալ Tue, 17 Nov 2026 20:15:46 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով