Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան

Tue, 27 Oct 2026 00:00:11 +0400


Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ երկրի տարածքում այլեւս չկան թափառող շներ ու կատուներ։ Բոլոր թափառող կենդանիներին բռնել են ու տեղավորել կամ կացարաններում, կամ բնակության բնական տարածքներում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Մուսթաֆա Չիֆթչին։ Նախարարը մանրամասնել է, որ պրոցեսն ընթացել է երկու փուլով։ Սկզբում աշխատանքներն իրականացվել են գավառներում, ապա արդեն՝ երեսուն մեծ քաղաքներում՝ ներառյալ Խաթայը։ Աշխատանքները ավարտվել է Դիյարբեքիրում։ Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ իրենց հաջողվել է հասնել իրապես լուրջ արդյունքների, քանի որ ըստ էության փակել են թափառող կենդանիների հետ կապված խնդիրներին առնչվող էջը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոսկեգույն ականջօղով ոհմակները կամ ստերիլիզացված ահաբեկչություն

Ոսկեգույն ականջօղով ոհմակները կամ ստերիլիզացված ահաբեկչություն Tue, 22 Sep 2026 16:45:43 +0400 Գյումրիի Չարենցի փողոցում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով