Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Հին եգիպտական մումիան այլեւս չեն ցուցադրի

Հին եգիպտական մումիան այլեւս չեն ցուցադրի

Sun, 25 Oct 2026 11:30:13 +0400


Գլազգոյի Խանթերիանի թանգարանը հատուկ ծածկոցով ծածկել է հին եգիպտական «լեդի Շեփ-էն-Խորի» մումիան՝ էսթետիկական նկատառումներից ելնելով եւ առ ի հարգանս մարդկային մասունքների։ Այն ցուցադրվել էր ավելի քան երկու հարյուր տարի։ Թանգարանի ղեկավարությունից հայտնել են, որ կինը նույնիսկ մահվանից հետո՝ հազարամյակներ հետո, արժանի է, որպեսզի հարգվեն նրա անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Այս որոշումը սակայն քննադատվել է պատմաբանների կողմից։ Նրանք գտնում են, որ այս քայլով մարդիկ այլեւս չեն կարողանա լիարժեքորեն ծանոթանալ պատմության հետ։

Հիշեցնենք, որ Թանգարանների Միջազգային խորհուրդը այս տարվա հունիսին կայացրած որոշմամբ՝ սահմանել էր, որ պետք է հարգել եւ հաշվի առնել գտածո մարդկային մասունքների կրոնական, հոգեւոր եւ մշակութային նշանակությունը եւ հարգանք տածել դրանց հանդեպ։ Դա ենթադրում է թանգարանային ցուցադրություններում եղած մարդկային մասունքների մասով՝ որոշակի սահմանափակումների կիրառում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ծխի օգնությամբ նկարող նկարիչը

Ծխի օգնությամբ նկարող նկարիչը Fri, 06 Nov 2026 21:00:15 +0400 Հայազգի նկարիչ Մհեր Խաչատրյանը` he …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով