Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Թե՛ փողոցի լեզվով, թե՛ մարդկային հասկացողությամբ անբարոյականություն է․ այս պիղծ վարքագիծը նորմալացրեց Թորոսյանը

Թե՛ փողոցի լեզվով, թե՛ մարդկային հասկացողությամբ անբարոյականություն է․ այս պիղծ վարքագիծը նորմալացրեց Թորոսյանը

Mon, 16 Nov 2026 18:46:25 +0400


Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ եմ ձգտում չմասնակցել բանավեճերի.
Հայաստանում գաղտնիք չէ, որ կայացման հետ խնդիրներ, մանկական տրավմաներ, հասարակական «обиженник»-ների մի զանգված, սեփական գինը բարձրացնելու համար ինքնահաստատվում է հանրային եթերներում` քաղաքագետ «տիտղոսով» ինքն իր արժեքը բարձրացնելով։

Շատերին թվում է, թե եթե ունեն ճղճղան ձայն, կլյաուզիա, բանսարկություն անելու ջիղ, ուրեմն կարող են իրենք զիրենք անվանել քաղաքագետ։

Ցավոք, շատ լրատվամիջոցներ առավել հակված են սրանց հրավիրել, որպեսզի սրանց էշությունների ու բանսարկությունների միջոցով հավաքեն դիտումներ։ Հատկապես այդպիսին է Հ1-ը, որը «հաճելին» (դիտումներ) համատեղում է «օգտակարի» (պրոիշխանական պրոպագանդա) հետ։

Ուստի, իմ համար պատվից ցածր է նման մարդկանց (հայհոյախոս, բանսարկու, բանավեճը սեփական ընտանեկան վեճի հետ խառնող,…) հետ գտնվել նույն հարթակում, առավել ևս՝ բանավիճել։ Նման հրավերների դեպքում միշտ առաջինը ճշտում եմ ովքեր են լինելու, և եթե թեկուզ մեկին համարում կամ կասկածում եմ, միանշանակ մերժում եմ։

Բորիս Մուրազի Թամոյանը կարգին տղա է, Հայաստանի համար սրտացավ, ու Բորիսին հրահրելը, անձնական վիրավորանք հասցնելը, թե՛ փողոցի լեզվով, թե՛ մարդկային հասկացողությամբ անբարոյականություն է։ Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է։ Ցավոք հանրային մտքում այս պիղծ վարքագիծը ժամանակին ԱԺ ամբիոնից նորմալացրեց մեկ այլ կերպար` Արսեն Թորոսյանը, ով վստահ էր, որ պատասխան չի տալու, որովհետև իշխանություն է, բայց արդյո՞ք…»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի «առաջարկը»՝ խուզարկությունների ու ռեպրեսիաների լեզվով

Փաշինյանի «առաջարկը»՝ խուզարկությունների ու ռեպրեսիաների լեզվով Wed, 04 Nov 2026 12:39:48 +0400 Փաշինյանի «առաջարկը»՝ խուզարկությունների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով