Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը
Fri, 13 Nov 2026 11:58:39 +0400

Տոնական ձևավորման միջոցառումներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը, հայտնել են Երևանի աղաքապետարանից;
«Ամանորյա տոնական ձևավորման միջոցառումներով պայմանավորված, նոյեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր