Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

ՖՍԲ-ի ղեկավարը պաշտոնանկ կարվի

ՖՍԲ-ի ղեկավարը պաշտոնանկ կարվի

Fri, 03 Apr 2026 11:30:15 +0400


Միացյալ Նահանգների գործող վարչակազմում կադրային փոփոխություններ են։ Պաշտոնից կարող է հեռանալ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քեշ Պատելը, Ցամաքային զորքերի նախարար Դենիել Դրիսքոլը, Աշխատանքի նախարար Լորի Չավես-Դերիմերը։ Այս մասին հայտնում է The Atlantic պարբերականը։ Համաձայն հաղորդման, ներկայումս ակտիվ քննարկումներ են ընթանում այս պաշտոնյաների ապագայի հետ կապված։ Նախագահ Թրամփն, ընդ որում, դեռ վերջնական որոշում չի կայացրել նրանց առնչությամբ։

Հայտնի է, որ Թրամփը, մինչեւ այս տարվա նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կադրային փոփոխություններ անելու հակված չի եղել։ Սակայն Իրանական էսկալացիայի պատճառով նրա հանրային աջակցության կտրուկ նվազումը դրդել է որոշակի կադրային վերաձեւումների գնալու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞վ է Մեղրիի համայնքապետի հետ ձերբակալված Էկոպարեկային ծառայության բարձրաստիճան պաշտոնյան

Ո՞վ է Մեղրիի համայնքապետի հետ ձերբակալված Էկոպարեկային ծառայության բարձրաստիճան պաշտոնյան Wed, 09 Sep 2026 22:52:05 …