Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Փորձում են ժամանակ շահել

Փորձում են ժամանակ շահել

Thu, 26 Mar 2026 11:01:56 +0400


Առողջապահության նախարարությունը վերջին օրերին հանդիպումներ է անցկացրել մի շարք բուժաշխատողների խմբերի հետ, որոնք դեռևս փետրվարից բարձրաձայնում են պարտադիր ապահովագրության ներդրման հետ կապված խնդիրներն ու դժգոհությունները։ Այս մասին հայտնել է «Բժշկի ձայն» նախաձեռնության անդամ, բժիշկ և առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում բուժաշխատողներին ներկայացվում են տարբեր խոստումներ, այդ թվում՝ խնդիրների լուծում, աշխատավարձերի վերանայում և նեղ մասնագետների համար per capita վճարման մեխանիզմի վերականգնում։ Սակայն, ինչպես նա նշում է, այդ հայտարարությունները հակասում են նախարարի նախկինում հնչեցրած դիրքորոշումներին և արդեն ընդունված կարգավորումներին։

Գրիգորյանի կարծիքով՝ նախարարությունը փորձում է ժամանակ շահել և իրականում չի պատրաստվում կյանքի կոչել տրված խոստումները։ Նա ընդգծում է, որ որոշ բուժաշխատողներ դեռևս հավատում են այդ հայտարարություններին՝ չնայած նման շփումների սահմանափակ փորձին։

Միաժամանակ, ըստ նրա, պաշտոնական հայտարարություններով խոսվում է աշխատանքային պայմանների բարելավման մասին, մինչդեռ գործնական քայլերը կարող են հանգեցնել նեղ մասնագետների կաբինետների փակմանը և նրանց վարձատրության կրճատմանը։

Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում է հրապարակել տեսանյութ, որտեղ կներկայացվի բուժաշխատողների վարձատրության նվազման վերաբերյալ ներքին կարգադրություններից մեկը, որը, նրա պնդմամբ, չի բարձրաձայնվում պաշտոնական հարթակներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ընտրողների վրա ազդող խոսք». Դրմեյանի ելույթը ՍԴ-ում

«Ընտրողների վրա ազդող խոսք». Դրմեյանի ելույթը ՍԴ-ում Wed, 01 Jul 2026 12:31:59 +0400 Սահմանադրական դատարանում …