Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները

Fri, 11 Sep 2026 01:00:32 +0400


Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է Մոխա քաղաքի, Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող Փերիմ կղզու և Կարմիր ծովում Եմենի այլ կղզիների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին՝ երկրի միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող ուժերի հետ մարտերից հետո։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Անսար Ալլահի» քաղբյուրոյի անդամ Հուզամ Ալ-Ասադը։

«Մոխա քաղաքը, ինչպես նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող Փերիմ կղզին, Թաիզ նահանգի Բաբ էլ-Մանդեբ շրջանը և Կարմիր ծովում Եմենի բոլոր կղզիները լիովին անցել են մեր ուժերի վերահսկողության տակ»,-հայտարարել է նա։

Մոխան գտնվում է Թաիզ նահանգում՝ Կարմիր ծովի ափին, Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում։ Այս շրջանի նկատմամբ վերահսկողությունը ռազմավարական նշանակություն ունի՝ Կարմիր ծովն ու Ադենի ծոցը կապող համաշխարհային առանցքային ծովային երթուղիներից մեկին մոտ լինելու պատճառով։

Հատուկ նշանակություն ունի անմիջապես Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող Փերիմ (Մայուն) կղզին։ Դրա աշխարհագրական դիրքը թույլ է տալիս վերահսկել Կարմիր ծովի և Հնդկական օվկիանոսի միջև նավարկելի երթուղու շրջակայքը։ Բաբ էլ-Մանդեբով են անցնում Սուեզի ջրանցքով Ասիայի և Եվրոպայի միջև լողացող նավերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աները 18 հազար դոլար է նվիրել ՔՊ-ական պատգամավորի ընտանիքին

Աները 18 հազար դոլար է նվիրել ՔՊ-ական պատգամավորի ընտանիքին Thu, 10 Sep 2026 20:45:18 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով