Թուրքերն արհեստական բանականությամբ սերիալ են ստեղծել

Թուրքերն արհեստական բանականությամբ սերիալ են ստեղծել

Tue, 18 Aug 2026 21:00:02 +0400


Amazon Prime Video-ն թողարկել է հեռուստատեսության պատմության մեջ արհեստական բանականության կողմից ստեղծված առաջին սերիալը, որը կոչվում է «Ամրոցի պարիսպները»։ Այն արտադրվել է թուրքական Ay Yapim ընկերության կողմից։ Սերիալը եզակի է նրանով, որ ստեղծվել է արհեստական բանականության կողմից, այսպես կոչված՝ արտադրական ողջ ցիկլով, այսինքն՝ արհեստական բանականության տեխնոլոգիաները կիրառվել են սերիալի ստեղծման բոլոր փուլերում։ Մասնագիտական շրջանակների համար սա սենսացիա է։ Այլեւս հարցը չի ձեւակերպվում այն կտրվածքով, թե արդյոք կարո՞ղ է արհեստական բանականությունն ամբողջական սերիալ ստեղծել։ Հարցն այն է, թե ինչ ապագա է սպասվում հեռուստատեսությանը՝ ԱԲ տեխնոլոգիաների բուռն զարգացման ներկայիս մեր ժամանակներում։ Այն նվիրված է ժամանակակից Իրանի տարածքում գտնվող Ալամութ ամրոցի լեգենդին։ Այս ամրոցը վերջին շրջանում մեծ ճանաչում է ձեռք բերել Assassin’s Creed Mirage տեսախաղի շնորհիվ։

Առաջին հայացքից՝ մեր առաջ պատմական սերիալ է։ Սակայն իրականում սա ոչ այնքան միջնադարյան ժամանակների մասին պատմող նախագիծ է, որքան՝ ապագայի էկրանային մշակույթը նախանշող նախագիծ։ Դա ոչ թե սերիալ է, որտեղ մարդիկ չկան, այլ սերիալ է, որտեղ մարդկային աշխատանքն այլ կերպ է իրականացվում։ Սերիալի ստեղծման արտադրական փուլերն իրականացվել են ԱԲ տեխնոլոգիաների կողմից։ Սակայն սցենարը գրվել է Չիսիլ Խազալ Թենիմի եւ Քերեմ Դերենի, այսինքն՝ մարդու կողմից։ Հետեւաբար, սերիալը բացարձակապես ԱԲ արտադրանք չէ։ Ստեղծագործական բոլոր հարցերի հետ կապված լուծումներն ու որոշումներն էլ կայացրել են մարդիկ։ Հնչյունավորումը նույնպես իրականացվել է մարդկանց կողմից։ Այս առումով, եթե ավելի խիստ մոտենանք, ապա սերիալը մարդու եւ ԱԲ-ի համատեղ արտադրանք է։ Մարդը, ըստ այդմ, դառնում է ոչ թե նախագծի անմիջապես ստեղծողը, այլ նախագծի պրոցեսի կառավարողը։ Հենց այստեղ է, որ մարդու դերակատարումը փոխվում է աշխատանքի բաժանման մեջ։ Ամեն դեպքում՝ կարեւոր է այն, որ ապագայի աշխարհի համար նախանշվում են չափորոշիչներ, որոնք ե՛ւ զարմացնում, ե՛ւ ինչ-որ առումով նաեւ վախեցնում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»

Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Thu, 10 Sep 2026 15:00:45 +0400 Շուտով. հատուկ հայտարարություն…

4 րոպե ago

ՌԴ զորքը երկու բնակավայր է վերահսկողության տակ վերցրել

ՌԴ զորքը երկու բնակավայր է վերահսկողության տակ վերցրել Thu, 10 Sep 2026 15:00:09 +0400 ՌԴ…

4 րոպե ago

Նիկոլը փակեց գյուղնախարարությունը. գյուղն ու գյուղացին ո՞ւմ հույսին մնացին

Նիկոլը փակեց գյուղնախարարությունը. գյուղն ու գյուղացին ո՞ւմ հույսին մնացին Thu, 10 Sep 2026 14:45:53 +0400…

19 րոպե ago

Ավելի շատ ենք հարվածելու Իրանին․ Թրամփը կանգ չի առնում

Ավելի շատ ենք հարվածելու Իրանին․ Թրամփը կանգ չի առնում Thu, 10 Sep 2026 14:30:42 +0400…

34 րոպե ago

Արմեն Գրիգորյանի ամենամեծ հարվածը Նիկոլ Փաշինյանին

Արմեն Գրիգորյանի ամենամեծ հարվածը Նիկոլ Փաշինյանին Thu, 10 Sep 2026 14:15:15 +0400 Քաղաքական մի փոքր…

49 րոպե ago

Գագիկ Խաչատրյանին բազմաթիվ ՄՌՏ-ների են ենթարկել, 13 անգամ մեկնել է ՀՀ-ից եւ ետ եկել. մանրամասներ

Գագիկ Խաչատրյանին բազմաթիվ ՄՌՏ-ների են ենթարկել, 13 անգամ մեկնել է ՀՀ-ից եւ ետ եկել. մանրամասներ…

51 րոպե ago