Սփյուռքը ռեսուրս է, ոչ կախարդական փայտիկ

Սփյուռքը ռեսուրս է, ոչ կախարդական փայտիկ

Tue, 18 Aug 2026 22:45:27 +0400


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Մի անհեթեթ միտք կա, թե՝ որքան ուժեղանում է Սփյուռքը, այնքան վատ է Հայաստանի համար, թե՝ այնքան թուլանում է Հայաստանը։ Նման մի բան։ Այդ միտքը հիմա հատկապես հաճախ են տարածում իշխող ուժի ներկայացուցիչները։

Իհարկե, այստեղ փորձ է արվում դնել տրամաբանություն, թե Սփյուռքն ուժեղանում է Հայաստանի հաշվին, հետևաբար՝ Հայաստանը թուլանում է, երբ ուժեղանում է Սփյուռքը։

Իրականում, սա մոտավորապես հետևյալն է՝ եթե ջուր ես խմում, դատարկում ես բաժակը, և որպեսզի բաժակը չդատարկվի, պետք է չխմել ջուր։ Մոտավորապես, ոչ բառացի։

Սփյուռքն ուժեղացնելու հնարավորությունը ոչ թե Հայաստանի հաշվին, այլ՝ Հայաստանի միջոցով։ Այսինքն, Հայաստանն է առաջին հերթին ուժեղ Սփյուռքի շահառուն՝ որպես պետություն։ Գտնվելով այնպիսի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքում, որտեղ իր ռեսուրսները օբյեկտիվորեն անգամներով զիջում են մարտահրավերների ծավալին, Հայաստանն ունի հավելյալ ռեսուրսի կարիք։ Սփյուռքը այդ հավելյալ ռեսուրսն է, ընդ որում՝ ամենևին ոչ միայն նյութական։ Սփյուռքը մասնագիտական ռեսուրս է, սփյուռքը լոբբիստական ռեսուրս է, սոցիալ-հոգեբանական ռեսուրս է, արժեքային ռեսուրս է։

Հարցն այն է, թե ինչպես ես կարողանում աշխատել այդ ռեսուրսի հետ՝ որպես պետություն։ Եվ, բնականաբար կարևոր է դառնում, թե որքանով ես կարողանում ճանաչել այդ ռեսուրսը, ընկալել, հասկանալ, ընդունել դրա բազմազանությունը, բազմաշերտությունն ու բարդությունը, պատկերացնել դրա ոչ միատարությունը, հետևաբար տարբերակված և ճկուն քաղաքականության մշակման անհրաժեշտությունը։

Սփյուռքը ռեսուրս է, ոչ կախարդական փայտիկ։ Բայց շատ կարևոր, թանկ, և որոշակի իմաստով բացառիկ ռեսուրս, որն ուժեղացնելը ոչ թե Հայաստանի թուլացումն է, այլ Հայաստանի օժտումը պետական կենսունակության նոր էներգիայով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

6 րոպե ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

14 րոպե ago

Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում

Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում Thu, 12 Nov 2026 23:13:16 +0400 Նոյեմբերի…

23 րոպե ago

Բեյոնսեն թոփլես նկարահանվել է ամսագրի համար

Բեյոնսեն թոփլես նկարահանվել է ամսագրի համար Thu, 12 Nov 2026 23:09:02 +0400 45-ամյա երգչուհի Բեյոնսեն…

28 րոպե ago

2028 թ․ ԱՄՆ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդները․ հարցում

2028 թ․ ԱՄՆ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդները․ հարցում Thu, 12 Nov 2026 23:00:42 +0400 Հանրապետականներ…

36 րոպե ago

«Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ»․ Թրամփը նշել է, թե որ հարցի վրա է մտադիր կենտրոնանալ

«Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ»․ Թրամփը նշել է, թե որ հարցի վրա է մտադիր…

44 րոպե ago