Հասարակությունն իր էլիտայից լավն է

Հասարակությունն իր էլիտայից լավն է

Wed, 19 Aug 2026 09:00:51 +0400


Հասարակությանն առաջնորդելու, հանրային խնդիրների լուծման ալգորիթմներ գտնելու, բանաձեւեր առաջարկելու առաքելությունը պատկանում է տվյալ հասարակության էլիտային: Այդ էլիտայից են ձեւավորվում երկրի կառավարությունը` իշխանությունը եւ ընդդիմադիր դաշտը: Այս երկու հակադիր ճամբարների մրցակցության արդյունքում է ժողովուրդն ընտրում տվյալ պահին պետությունը կառավարող, հանրային կյանքը կազմակերպող մարդկանց: Հաղթող ուժն իշխանություն է ձեւավորում, պարտված ուժերը փորձում են հաջորդ ընտրություններին ռեւանշի գնալ եւ իշխանության գալ` այդ ընթացքում բացահայտելով գործող իշխանությունների թերությունները, արատները եւ ապացուցելով, որ իրենք ավելի լավ կկառավարեին երկիրը: Ահա՝ դեմոկրատական երկրների քաղաքական կյանքի ու քաղաքական պայքարի սխեման` պարզեցված նկարագրությամբ:

Հիմա պատկերացրեք մի ժողովուրդ, մի երկիր, որտեղ իշխանությունը` կառավարող ուժը վատն է, շատ վատը: Բայց վատն է նաեւ ընդդիմությունը, որը ձգտում է գալ իշխանության: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ քաղաքական պայքարն այնքան է վարկաբեկվել, եւ քաղաքականություն մտնելն այնքան մերժելի է դարձել, որ հանրության սերուցքը, մտածող, գրագետ մարդիկ, աշխատունակ եւ ինչ-որ բան փոխելու ընդունակ զանգվածը դուրս են մնացել իշխանություն-ընդդիմություն պայքարից: Ու ստացվել է այնպես, որ հասարակությունն ավելի որակյալ է, քան իր քաղաքական դաշտն ու իր իշխանությունը, որոնք պետք է երկիրն առաջ տանեին, պետությունը զարգացնեին կամ գոնե պետության ու ազգի գլխին փորձանքներ չբերեին:

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ բարոյականության ցածր նշաձող ունեցող, ամեն ինչի ունակ, հայրենիքի համար ոչ շատ սրտացավ մարդիկ են հայտնվել իշխանության բարձր օղակներում եւ նույնիսկ` ընդդիմության մեջ, իսկ բարոյական, հայրենասեր, աշխատասեր ու գրագետ մարդիկ քաղաքականությունից, պետության կառավարումից դուրս են մնացել, հայտնվել են դիտորդի կարգավիճակում եւ անզորությունից ատամներն են կրճտացնում` տեսնելով, թե ուր է գլորվում մեր երկիրը, եւ մեզ ուր են տանում այս ապաշնորհ քաղաքական ուժերը:

Կարելի է, իհարկե, խորհուրդ տալ մարդկանց` մի խուսափեք քաղաքականություն մտնելուց, չէ՞ որ միայն քաղաքական գործունեությամբ է հնարավոր ինչ-որ բան փոխել երկրում, բայց դատարկ կոչերից ոչ մի օգուտ չկա` մեր քաղաքական դաշտում անասելի հրմշտոց է, անբարո մրցակցություն, իրար տակ փորելու, իրար վրա «բոչկա գլորելու», ամեն գնով վեր բարձրանալու մրցապայքար, որտեղ արժանապատվություն ունեցող, սեփական գիտելիքներով իրենց պահող, գրագետ մարդիկ տեղ չունեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս Sat, 24 Oct 2026 23:30:19 +0400…

2 ժամ ago

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը Sat, 24 Oct 2026 23:15:39 +0400 Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն…

2 ժամ ago

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի»

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի» Sat, 24 Oct 2026 23:00:30 +0400 Աշխարհահռչակ արգենտինացի…

2 ժամ ago

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026 Sat, 24 Oct 2026 22:52:05 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

2 ժամ ago

Առաջին անգամ մարդու մեջ ներարկել են ԱԲ օգնությամբ ստեղծված վիրուս․ հետեւանքները պահվում են գաղտնի

Առաջին անգամ մարդու մեջ ներարկել են ԱԲ օգնությամբ ստեղծված վիրուս․ հետեւանքները պահվում են գաղտնի Sat,…

3 ժամ ago

Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը

Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը Sat, 24 Oct 2026 22:15:47 +0400 Ճապոնիայի վարչապետ Սանաե…

3 ժամ ago