Հասարակությունն իր էլիտայից լավն է

Հասարակությունն իր էլիտայից լավն է

Wed, 19 Aug 2026 09:00:51 +0400


Հասարակությանն առաջնորդելու, հանրային խնդիրների լուծման ալգորիթմներ գտնելու, բանաձեւեր առաջարկելու առաքելությունը պատկանում է տվյալ հասարակության էլիտային: Այդ էլիտայից են ձեւավորվում երկրի կառավարությունը` իշխանությունը եւ ընդդիմադիր դաշտը: Այս երկու հակադիր ճամբարների մրցակցության արդյունքում է ժողովուրդն ընտրում տվյալ պահին պետությունը կառավարող, հանրային կյանքը կազմակերպող մարդկանց: Հաղթող ուժն իշխանություն է ձեւավորում, պարտված ուժերը փորձում են հաջորդ ընտրություններին ռեւանշի գնալ եւ իշխանության գալ` այդ ընթացքում բացահայտելով գործող իշխանությունների թերությունները, արատները եւ ապացուցելով, որ իրենք ավելի լավ կկառավարեին երկիրը: Ահա՝ դեմոկրատական երկրների քաղաքական կյանքի ու քաղաքական պայքարի սխեման` պարզեցված նկարագրությամբ:

Հիմա պատկերացրեք մի ժողովուրդ, մի երկիր, որտեղ իշխանությունը` կառավարող ուժը վատն է, շատ վատը: Բայց վատն է նաեւ ընդդիմությունը, որը ձգտում է գալ իշխանության: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ քաղաքական պայքարն այնքան է վարկաբեկվել, եւ քաղաքականություն մտնելն այնքան մերժելի է դարձել, որ հանրության սերուցքը, մտածող, գրագետ մարդիկ, աշխատունակ եւ ինչ-որ բան փոխելու ընդունակ զանգվածը դուրս են մնացել իշխանություն-ընդդիմություն պայքարից: Ու ստացվել է այնպես, որ հասարակությունն ավելի որակյալ է, քան իր քաղաքական դաշտն ու իր իշխանությունը, որոնք պետք է երկիրն առաջ տանեին, պետությունը զարգացնեին կամ գոնե պետության ու ազգի գլխին փորձանքներ չբերեին:

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ բարոյականության ցածր նշաձող ունեցող, ամեն ինչի ունակ, հայրենիքի համար ոչ շատ սրտացավ մարդիկ են հայտնվել իշխանության բարձր օղակներում եւ նույնիսկ` ընդդիմության մեջ, իսկ բարոյական, հայրենասեր, աշխատասեր ու գրագետ մարդիկ քաղաքականությունից, պետության կառավարումից դուրս են մնացել, հայտնվել են դիտորդի կարգավիճակում եւ անզորությունից ատամներն են կրճտացնում` տեսնելով, թե ուր է գլորվում մեր երկիրը, եւ մեզ ուր են տանում այս ապաշնորհ քաղաքական ուժերը:

Կարելի է, իհարկե, խորհուրդ տալ մարդկանց` մի խուսափեք քաղաքականություն մտնելուց, չէ՞ որ միայն քաղաքական գործունեությամբ է հնարավոր ինչ-որ բան փոխել երկրում, բայց դատարկ կոչերից ոչ մի օգուտ չկա` մեր քաղաքական դաշտում անասելի հրմշտոց է, անբարո մրցակցություն, իրար տակ փորելու, իրար վրա «բոչկա գլորելու», ամեն գնով վեր բարձրանալու մրցապայքար, որտեղ արժանապատվություն ունեցող, սեփական գիտելիքներով իրենց պահող, գրագետ մարդիկ տեղ չունեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նայե՛ք համընդհանուր ուղղորդումներ են Ստեփանավանում, քվեախցիկում կանգնում են ընտրողի գլխին

Նայե՛ք համընդհանուր ուղղորդումներ են Ստեփանավանում, քվեախցիկում կանգնում են ընտրողի գլխին Sun, 25 Oct 2026 14:17:57…

13 րոպե ago

ՏԻՄ ընտրություններ 2026․ Գետափի ընտրատեղամաս

ՏԻՄ ընտրություններ 2026․ Գետափի ընտրատեղամաս Sun, 25 Oct 2026 14:15:38 +0400 ՏԻՄ ընտրություններ 2026 Գետափի…

15 րոպե ago

Բազմաթիվ ահազանգեր ունենք, օրինականությունն ապահովեք, կուտակումներ կան. Մելոյանը` ոստիկաններին

Բազմաթիվ ահազանգեր ունենք, օրինականությունն ապահովեք, կուտակումներ կան. Մելոյանը` ոստիկաններին Sun, 25 Oct 2026 13:58:36 +0400…

32 րոպե ago

Ասֆալտի՞ համար ենք ընտրում՝ մոռանալով ամենակարևորը

Ասֆալտի՞ համար ենք ընտրում՝ մոռանալով ամենակարևորը Sun, 25 Oct 2026 13:45:52 +0400 ՏԻՄ ընտրություններին ընդառաջ,…

45 րոպե ago

Արմավիրի 16/2 ընտատեղամասի տեսախցիկը չի ապահովում ընտրության գործընթացին լիարժեք հետևելը

Արմավիրի 16/2 ընտատեղամասի տեսախցիկը չի ապահովում ընտրության գործընթացին լիարժեք հետևելը Sun, 25 Oct 2026 13:43:26…

48 րոպե ago

Էս փոքր գյուղը լցրել են ուժային կառույցներով. Գերասիմ Վարդանյան

Էս փոքր գյուղը լցրել են ուժային կառույցներով. Գերասիմ Վարդանյան Sun, 25 Oct 2026 13:31:57 +0400…

59 րոպե ago