Ասֆալտի՞ համար ենք ընտրում՝ մոռանալով ամենակարևորը

Ասֆալտի՞ համար ենք ընտրում՝ մոռանալով ամենակարևորը

Sun, 25 Oct 2026 13:45:52 +0400


ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, երբ հարցնում ես՝ ինչո՞ւ ես ընտրելու իշխանության թեկնածուին, պատասխանը հաճախ նույնն է՝ ասֆալտի համար: Համապետական ընտրություններին ընդառաջ նույն մարդուն ես հարցնում՝ ինչո՞ւ ես ընտրելու իշխանությանը, և կրկին լսում ես նույն պատասխանը՝ ասֆալտի համար։ Ես մի բան եմ ուզում հասկանալ․ մի՞թե կարելի է ութ տարի շարունակ միայն ասֆալտի համար ընտրել թե՛ վարչապետին, թե՛ ՏԻՄ ղեկավարին։

Ընդ որում՝ այն ասֆալտը, որի մասին խոսում ենք, բացառապես ՏԻՄ ղեկավարի վաստակը չէ․ դա նաև պետական ծրագրերի իրականացման արդյունք է։ Իսկ եթե ասֆալտապատումն ամբողջությամբ համայնքի ղեկավարի գործը լիներ, ապա նա, հավանաբար, միայն իր տան բակը կասֆալտապատեր։ Ինչպե՞ս կարելի է մի քանի մետր ասֆալտի դիմաց զիջել ամեն ինչ՝ մոռանալով ամենակարևորը՝ սեփական իրավունքները, արժանապատվությունը և լիարժեք քաղաքացի լինելու գիտակցությունը։

Ասֆալտը ճանապարհ է, ոչ թե կառավարման արդյունավետության միակ չափանիշը։ Այն չի կարող փոխարինել արդարադատությանը, անվտանգությանը, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական պաշտպանությանը և այն վստահությանը, որ վաղվա օրը կարող է ավելի լավը լինել։ Նորմալ, կրթված ու բանիմաց հասարակության մեջ քաղաքացին իր ընտրությունը չի կատարում միայն այն պատճառով, որ իր փողոցը բարեկարգվել է։ Նա գնահատում է իշխանության ամբողջ աշխատանքը, համեմատում խոստումներն ու արդյունքները և առաջին հերթին մտածում իր երկրի ու սեփական ապագայի մասին։ Ութ տարի շարունակ նույն իշխանությանը ընտրել միայն ասֆալտի համար՝ անտեսելով մյուս բոլոր խնդիրները, նշանակում է մանրուք դարձնել այն, ինչը պետք է լինի ընդամենը պետական կառավարման սովորական պարտականություններից մեկը։

Քաղաքացին պետք է հասկանա մի պարզ ճշմարտություն․ ասֆալտը իշխանության նվերը չէ, այլ հանրային միջոցներով իրականացվող աշխատանքի արդյունք։ Իսկ քվեարկությունը շնորհակալություն հայտնելու արարողություն չէ․ դա սեփական ապագան որոշելու իրավունք է։ Եվ եթե այդ իրավունքը մենք փոխանակում ենք մի քանի մետր ասֆալտի հետ, ապա վաղը չպետք է զարմանանք, թե ինչու են մեր մյուս՝ շատ ավելի կարևոր իրավունքները մնում անտեսված։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շարունակելու ենք պայքարել․ Աբովյան

Շարունակելու ենք պայքարել․ Աբովյան Sun, 25 Oct 2026 18:15:43 +0400 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասարակայնության հետ…

12 րոպե ago

Ավելի քան 300 հակակառավարական ցույցի մասնակից են ձերբակալել

Ավելի քան 300 հակակառավարական ցույցի մասնակից են ձերբակալել Sun, 25 Oct 2026 18:00:57 +0400 Իտալիայում…

27 րոպե ago

Բնապահպանական արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերը պետք է ուղեկցվեն հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդմամբ․ Գարեգին Բ

Բնապահպանական արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերը պետք է ուղեկցվեն հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդմամբ․ Գարեգին…

39 րոպե ago

Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից

Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Sun, 25 Oct 2026 17:45:23…

42 րոպե ago

Թիվ 26/07 տեղամասային հանձնաժողովի անդամը հեռացրել է սոցցանցի գրառումը

Թիվ 26/07 տեղամասային հանձնաժողովի անդամը հեռացրել է սոցցանցի գրառումը Sun, 25 Oct 2026 17:38:01 +0400…

50 րոպե ago

Հորմուզի նեղուցի հարցով՝ գործարք են առաջարկել

Հորմուզի նեղուցի հարցով՝ գործարք են առաջարկել Sun, 25 Oct 2026 17:30:17 +0400 Իրանն առաջարկել է…

58 րոպե ago