Կուսակցություններն ու դաշինքները 5 օր ժամանակ ունեն
Wed, 19 Aug 2026 16:17:11 +0400
Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։
Համամասնական ընտրակարգով անցկացվող Լոռու մարզի Թումանյան համայնքի ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 18:00-ն։
Մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների դեպքում թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել օգոստոսի 23-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00-ն։