Վեհափառն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին․ Մայր Աթոռ

Վեհափառն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին․ Մայր Աթոռ

Wed, 19 Aug 2026 19:28:59 +0400


Օգոստոսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Քրիստոնյա գործարարների միության» անդամներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հանդիպման սկզբում երախտագիտության խոսքով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված համակարգող Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանը և միության համահիմնադիր Շավարշ Կարապետյանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայտնելով իրենց որդիական շնորհակալությունը ջերմ ընդունելության և մշտական աջակցության համար:

Իր օրհնությունը փոխանցելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունեց միության անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունների դերն ու նշանակությունը հայրենական կյանքի շենացման նվիրական գործում։

Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև Եկեղեցու առաքելության իրականացմանն ուղղված ծրագրերում երիտասարդ քրիստոնյա գործարարների բերած զորակցությանն ու աջակցությանը՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին զորավոր է իր հավատացյալ հայորդիներով։

Հանդիպման ընթացքում միության անդամներն իրենց հուզող հարցերն ուղղեցին Նորին Սրբությանը՝ հայցելով Հայրապետի օրհնությունը, խորհուրդներն ու հայրական պատգամները՝ իրենց հետագա գործունեությունն առավել արդյունավետ, ազգանվեր ու եկեղեցաշեն ընթացքով իրականացնելու համար։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տիրոջ զորակցությունն ու օրհնությունը մաղթեց ներկաներին՝ պատգամելով նրանց շարունակել իրենց գործունեությունը ի խնդիր հայրենանվեր ու եկեղեցանպաստ ծրագրերի իրականացման և հայրենիքի շենացման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի երաժիշտը հինգերորդ անգամ ամուսնալուծվել է

Հայտնի երաժիշտը հինգերորդ անգամ ամուսնալուծվել է Sat, 14 Nov 2026 19:00:02 +0400 Բրիտանացի հայտնի երաժիշտ…

18 րոպե ago

«Վարպետը» քանդում է, «աշակերտները» ջանասիրաբար աջակցում են

«Վարպետը» քանդում է, «աշակերտները» ջանասիրաբար աջակցում են Sat, 14 Nov 2026 18:45:54 +0400 Երբ երկրի…

32 րոպե ago

Քանյե Վեսթին դատի են տվել․ հայցը ներկայացրել է հայտնի կոմպոզիտորը

Քանյե Վեսթին դատի են տվել․ հայցը ներկայացրել է հայտնի կոմպոզիտորը Sat, 14 Nov 2026 18:30:41…

48 րոպե ago

Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից

Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Sat, 14 Nov 2026 18:23:35 +0400 ԱՄՆ…

55 րոպե ago

Ադրբեջանը հիմա էլ ուզում է տիրանալ Հայաստանի էներգահամակարգին եւ ջրային ռեսուրսներին

Ադրբեջանը հիմա էլ ուզում է տիրանալ Հայաստանի էներգահամակարգին եւ ջրային ռեսուրսներին Sat, 14 Nov 2026…

1 ժամ ago

Հնարավոր է չմասնակցի նախագահական ընտրություններին

Հնարավոր է չմասնակցի նախագահական ընտրություններին Sat, 14 Nov 2026 18:00:44 +0400 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի…

1 ժամ ago