Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան

Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան

Wed, 19 Aug 2026 23:15:40 +0400


Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակի բարոյահոգեբանական վիճակը կլուծվի՞ արդյոք «սպա-հոգեբանների» ինստիտուտի համալրմամբ: Երեկ ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «Բարելավվելու են Ռազմական ոստիկանության վերահսկողական մեխանիզմներն ու սպա-հոգեբանի ինստիտուտը»:

Եթե այսօր խոսվում է «սպա-հոգեբանի ինստիտուտի» մասին, ապա առաջին հարցը պետք է լինի՝ որտե՞ղ են պատրաստելու այդ մասնագետներին։
Ռազմական հոգեբանը պարզապես հոգեբանի դիպլոմ ունեցող սպան չէ։ Նա պետք է պատկերացնի զինվորական միջավայրը, ստորաբաժանման ներքին հարաբերությունները, հրամանատարական շղթան, սթրեսային իրավիճակները, խմբային վարքագիծը, զինծառայողի սոցիալական և հոգեբանական խնդիրները և, ամենակարևորը, կարողանա դեռևս չդրսևորված վտանգավոր վարքագիծը ժամանակին նկատել։
Ուստի տրամաբանական հարց է առաջանում․ ունե՞նք մենք այսօր ռազմական հոգեբանների պատրաստման ամբողջական համակարգ, թե՞ ոչ։

Օրինակ` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրապարակային ներկայացված ծրագրերում առանձին «ռազմական հոգեբան» սպայական մասնագիտություն չգտա, փոխարենը ՀՊՄՀ-ում կա նման բաժին, բայց քանի՞ սպա է այդ բաժինն ավարտել ու աշխատում է բանակում…
Եվս մի քանի արդար հարց է առաջանում` քանի՞ սպա-հոգեբան կա այսօր Հայաստանի զինված ուժերում, քանի՞սն են իրականում մասնագիտացած ռազմական հոգեբանության ոլորտում, քանի՞ զորամասի հաշվով է նախատեսված և քանի՞սն են համալրված։

Եթե պետությունը չունի այս հարցերի հստակ պատասխանը, ապա «սպա-հոգեբանի ինստիտուտի բարելավումը» դեռևս համակարգային լուծում չէ, այլ ընդամենը դրա մասին հայտարարություն։
Իսկ բանակի բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման պրոցեսը կոմպլեքս լուծումներ է պահանջում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուշադրություն․ հասանելի կլինի նոյեմբերի 14-ից

Ուշադրություն․ հասանելի կլինի նոյեմբերի 14-ից Sun, 15 Nov 2026 11:45:19 +0400 Նոյեմբերի 14-ից հասանելի են…

8 րոպե ago

Իրանը հարվածեց․ լարված է

Իրանը հարվածեց․ լարված է Sun, 15 Nov 2026 11:30:59 +0400 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը…

22 րոպե ago

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Sun, 15 Nov 2026 11:13:21 +0400…

40 րոպե ago

Զոհ և վիրավորներ կան․ Ուկրաինան գրոհել է Ռուսաստանի վրա

Զոհ և վիրավորներ կան․ Ուկրաինան գրոհել է Ռուսաստանի վրա Sun, 15 Nov 2026 11:00:09 +0400…

53 րոպե ago

Տեղումները վերադառնում են

Տեղումները վերադառնում են Sun, 15 Nov 2026 10:45:04 +0400 Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 15-ի ցերեկը, 17-ի…

1 ժամ ago

Լույս չի լինելու․ հասցեներ

Լույս չի լինելու․ հասցեներ Sun, 15 Nov 2026 10:30:05 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական…

1 ժամ ago