Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան

Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան

Wed, 19 Aug 2026 23:15:40 +0400


Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակի բարոյահոգեբանական վիճակը կլուծվի՞ արդյոք «սպա-հոգեբանների» ինստիտուտի համալրմամբ: Երեկ ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «Բարելավվելու են Ռազմական ոստիկանության վերահսկողական մեխանիզմներն ու սպա-հոգեբանի ինստիտուտը»:

Եթե այսօր խոսվում է «սպա-հոգեբանի ինստիտուտի» մասին, ապա առաջին հարցը պետք է լինի՝ որտե՞ղ են պատրաստելու այդ մասնագետներին։
Ռազմական հոգեբանը պարզապես հոգեբանի դիպլոմ ունեցող սպան չէ։ Նա պետք է պատկերացնի զինվորական միջավայրը, ստորաբաժանման ներքին հարաբերությունները, հրամանատարական շղթան, սթրեսային իրավիճակները, խմբային վարքագիծը, զինծառայողի սոցիալական և հոգեբանական խնդիրները և, ամենակարևորը, կարողանա դեռևս չդրսևորված վտանգավոր վարքագիծը ժամանակին նկատել։
Ուստի տրամաբանական հարց է առաջանում․ ունե՞նք մենք այսօր ռազմական հոգեբանների պատրաստման ամբողջական համակարգ, թե՞ ոչ։

Օրինակ` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրապարակային ներկայացված ծրագրերում առանձին «ռազմական հոգեբան» սպայական մասնագիտություն չգտա, փոխարենը ՀՊՄՀ-ում կա նման բաժին, բայց քանի՞ սպա է այդ բաժինն ավարտել ու աշխատում է բանակում…
Եվս մի քանի արդար հարց է առաջանում` քանի՞ սպա-հոգեբան կա այսօր Հայաստանի զինված ուժերում, քանի՞սն են իրականում մասնագիտացած ռազմական հոգեբանության ոլորտում, քանի՞ զորամասի հաշվով է նախատեսված և քանի՞սն են համալրված։

Եթե պետությունը չունի այս հարցերի հստակ պատասխանը, ապա «սպա-հոգեբանի ինստիտուտի բարելավումը» դեռևս համակարգային լուծում չէ, այլ ընդամենը դրա մասին հայտարարություն։
Իսկ բանակի բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման պրոցեսը կոմպլեքս լուծումներ է պահանջում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբե’ք Խաչի տոնի Պատարագից հետո հոգեհանգիստ չէինք անում, բայց այսօր արեցինք․Տեր Փառեն

Երբե’ք Խաչի տոնի Պատարագից հետո հոգեհանգիստ չէինք անում, բայց այսօր արեցինք․Տեր Փառեն Sun, 27 Sep …