Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Թուրքիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում

Թուրքիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում

Thu, 22 Oct 2026 16:30:31 +0400


Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը «Ֆրանսպրես» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը Սիրիայում և Իրաքում կմնան այնքան, քանի դեռ սահմանային անվտանգությունը լիովին ապահովված չէ։ Նրա պնդմամբ՝ ռազմական ներկայությունը պայմանավորված է «ահաբեկչական սպառնալիքով»։

Գյուլերը նշել է, որ ռազմաբազաների կարգավիճակի և զորքերի ներկայության հարցը չի վերանայվի, քանի դեռ տարածաշրջանում լիարժեք անվտանգություն և պետական իշխանություն չի հաստատվել, հաղորդում է Ermenihaber-ը։

Անդրադառնալով Սիրիային՝ նախարարը նշել է, որ 2024 թ. դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո ձևավորված նոր իշխանությունների հետ սերտ համագործակցություն է հաստատվել։ Թուրք զինվորականներն աջակցում են Սիրիայի բանակի կարողությունների ամրապնդմանն ու սահմանների պաշտպանությանը։

Խոսելով Իրաքի մասին՝ Գյուլերը հայտնել է, որ Անկարան հետևում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) լուծարման և դուրսբերման գործընթացին երկրի հյուսիսի 4 ռազմավարական դիրքերից։ Նա ընդգծել է, որ կազմակերպությունը պետք է լիովին իրագործի ինքնալուծարման որոշումը։

Նախարարը հավելել է, որ անվտանգության միջոցառումները չեն թուլանա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ Հայաստանը ներկա չէ

Մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ Հայաստանը ներկա չէ Wed, 11 Nov 2026 18:00:27 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով