Ինչ նոր օր են ավելացնելու տոների ցանկում

Ինչ նոր օր են ավելացնելու տոների ցանկում

Thu, 20 Aug 2026 11:12:55 +0400


Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին։ Նախագծով առաջարկվում է հունիսի 23-ը Հայաստանում սահմանել որպես Հանրային ծառայողի օր։ Միաժամանակ նախատեսվում է, որ այդ օրը կլինի աշխատանքային։

Նախաձեռնության հիմնական նպատակն է հանրային ծառայության տարբեր ոլորտներում աշխատող անձանց գործունեությունը դիտարկել որպես մեկ ընդհանուր համակարգի մաս։ Նախագծի հեղինակների համոզմամբ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ իրականացվող գործառույթների բնույթից՝ հանրային ծառայողները հետապնդում են ընդհանուր նպատակ՝ պաշտպանել հանրային շահը, նպաստել պետական կառավարման արդյունավետությանը և քաղաքացիներին ապահովել որակյալ ծառայություններով։

Առաջարկվող մոտեցմամբ՝ իրավապահ, վարչական, սոցիալական, վերահսկողական և այլ ոլորտներում աշխատող հանրային ծառայողների գործունեությունը պետք է ընկալվի ոչ թե առանձին համակարգերի շրջանակում, այլ որպես պետության կառավարման միասնական մեխանիզմի բաղադրիչ։ Այդ պատճառով առաջարկվում է տարբեր ծառայությունների համար առանձին օրեր սահմանելու փոխարեն ունենալ մեկ միասնական օր, որը կընդգծի հանրային ծառայության ընդհանուր առաքելությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տեղադրել է տարբեր հասցեներում

Տեղադրել է տարբեր հասցեներում Wed, 21 Oct 2026 17:35:02 +0400 ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի…

8 րոպե ago

Մի քանի տարուց առանց մի փամփուշտ կրակելու Ադրբեջանը մեզ կգրավի

Մի քանի տարուց առանց մի փամփուշտ կրակելու Ադրբեջանը մեզ կգրավի Wed, 21 Oct 2026 17:30:13…

13 րոպե ago

Ո՞վ էինք լինելու մենք առանց թուրքերի․ Մերցի տարակուսելի քծնանքը

Ո՞վ էինք լինելու մենք առանց թուրքերի․ Մերցի տարակուսելի քծնանքը Wed, 21 Oct 2026 17:30:03 +0400…

13 րոպե ago

Ո՞րն է եղել նորածնի մաhվան պատճառը. մանրամասներ

Ո՞րն է եղել նորածնի մաhվան պատճառը. մանրամասներ Wed, 21 Oct 2026 17:23:14 +0400 «Մահացած նորածինն…

20 րոպե ago

Փաշինյանը` ինչպես Պիեռ Ռիշարի հերոսը «Ձախողակներում»

Փաշինյանը` ինչպես Պիեռ Ռիշարի հերոսը «Ձախողակներում» Wed, 21 Oct 2026 17:15:19 +0400 2018-ին օխլոկրատիկ ընդվզումով…

28 րոպե ago

Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի որդու հետ

Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի որդու հետ Wed, 21 Oct 2026 17:05:22 +0400 Պրոդյուսեր…

38 րոպե ago