Արյունոտված զինվորներին տեսնելով՝ վարորդը գոռում էր, խելագարված էր. Ճամբարակի ողբերգության նոր մանրամասները

Արյունոտված զինվորներին տեսնելով՝ վարորդը գոռում էր, խելագարված էր. Ճամբարակի ողբերգության նոր մանրամասները

Thu, 20 Aug 2026 12:16:57 +0400


Այսօր գրել էինք Ճամբարակի զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին։ Մեր տեղեկություններով՝ զինծառայողներից մի քանիսը վազքի ընթացքում հայտնվել էին զորամասի տարածքից դուրս, ինչից հետո նրանց վրաերթի էր ենթարկել «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի հետևանքով, նախնական տեղեկություններով, կան զոհ և տուժածներ։

Դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ մեզ պատմեց Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ դեպքի մասին տեղեկանալուն պես ինքն անձամբ գնացել է դեպքի վայր, որտեղ արդեն իրավապահներ էին աշխատում։

Վարչական ղեկավարն ասում է՝ վարորդին անձամբ ճանաչում է։ Նրա խոսքով՝ երիտասարդ տղամարդ է, ունի երեք անչափահաս երեխա։ Արշակ Մկրտչյանը նաև հաստատում է, որ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Միաժամանակ, նրա խոսքով, վարորդը դեպքից հետո չի փախել։ Ավելին՝ տեսնելով արյունոտված զինծառայողներին՝ ծանր հոգեվիճակում է եղել։

«Այնպես էր գոռում, լացում, որ տեղը չէր գտնում»,- պատմեց վարչական ղեկավարը՝ նկարագրելով վարորդի վիճակը դեպքից հետո։
Արշակ Մկրտչյանի փոխանցմամբ՝ դեպքի պահին արդեն մթնշաղ էր, տարածքը մութ էր, իսկ հատվածում լուսավորություն չի եղել։ Նրա խոսքով՝ վարորդը զինծառայողներին չի նկատել և, այդ պայմաններում, տեղի է ունեցել վրաերթը։

Վարչական ղեկավարի խոսքով՝ «ԿԱՄԱԶ»-ը մշտապես շահագործվող ավտոմեքենա չէ։ Այն, ըստ նրա, օգտագործվում է մոտավորապես տարին մեկ անգամ՝ դաշտից խոտը տուն տեղափոխելու համար։ Այս անգամ ևս մեքենան դուրս է բերվել հենց այդ նպատակով՝ անձնական կարիքների համար դաշտից խոտը տուն տեղափոխելու նպատակով։

Ինչ վերաբերում է զինծառայողների՝ այդ հատվածում գտնվելուն և վազք իրականացնելուն, այդ հանգամանքների մասին մենք ավելի վաղ գրել էինք՝ մեր աղբյուրների փոխանցած տեղեկությունների հիման վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում

513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում Fri, 13 Nov 2026 22:05:38 +0400 Իտալացի նկարիչ Մաուրիցիո…

8 րոպե ago

Վարչապետին մեղադրում են կնոջը շորթելու և ընտանեկան բռնության մեջ

Վարչապետին մեղադրում են կնոջը շորթելու և ընտանեկան բռնության մեջ Fri, 13 Nov 2026 22:00:11 +0400…

13 րոպե ago

Չինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ

Չինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ Fri, 13 Nov 2026 21:52:23…

21 րոպե ago

Եվրոպական հայագիտության ոչ հայազգի հիմնադիրը

Եվրոպական հայագիտության ոչ հայազգի հիմնադիրը Fri, 13 Nov 2026 21:45:58 +0400 Ֆրանսիացի աշխարհահռչակ գիտնական, լեզվաբան…

28 րոպե ago

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Fri, 13 Nov 2026 21:34:40 +0400 Քիչ առաջ «Total…

39 րոպե ago

Զինծառայողի են սպանել, մի քանի հոգու վիրավորել

Զինծառայողի են սպանել, մի քանի հոգու վիրավորել Fri, 13 Nov 2026 21:30:56 +0400 Սիրիայի բանակի…

43 րոպե ago