«Հրապարակ». Խոստովանություն կա՝ մեղադրյալ չկա. հանցագործությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանություն

«Հրապարակ». Խոստովանություն կա՝ մեղադրյալ չկա. հանցագործությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանություն

Thu, 20 Aug 2026 12:15:50 +0400


Օգոստոսի 10-ին Շենգավիթ համայնքի Գորգիսյանի անվան այգում զարհուրելի դեպք էր տեղի ունեցել: 29-ամյա երիտասարդը, պայմանագրային զինծառայող, կոչումով՝ սերժանտ, փողոցային շուն էր դանակահարել:

Երկու տեղից՝ որովայնի եւ մեջքի շրջանում խոր վերքեր ստացած կենդանուն մի կերպ հաջողվել էր փրկել կենդանասերների ջանքերով: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները թարմ հետքերով պարզել էին դանակով այգում պտտվող անձի ինքնությունը, ձերբակալել եւ տեղափոխել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ՔԿ-ում էլ վարույթ էր նախաձեռնվել թափառական շանը դանակահարելու փաստով:

Տեղեկություն ստացանք, սակայն, որ գործով մեղադրյալ չկա: Այսինքն՝ կա ականատես վկա, որը տեսել է եւ ցուցմունք է տվել առ այն, թե ինչպես է տվյալ անձը դանակահարել կենդանուն, ընդ որում՝ երկու անգամ: «Մի անգամ հարվածել է, հետո գնացել է, մի քանի րոպեից կրկին հետ է եկել ու էլի հարվածել է»,- «Հրապարակին» հայտնեց ականատեսը: Նաեւ կա դանակահարող անձի խոստովանությունը, սակայն նրան մեղադրանք չի առաջադրվում: Ինչո՞ւ։ Քննչական կոմիտեից մեր հարցին չպատասխանեցին, սակայն հաստատեցին մեզ հայտնի տեղեկությունները:

«ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, եւ այս փուլում որեւէ անձի մեղավորության վերաբերյալ վերջնական գնահատական չի կարող տրվել։ Վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի պարզելու, կողմերի ներկայացրած վարկածները ստուգելու եւ դրանց համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- հաղորդեց Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Եղիազարյանը։

Այգու հարակից շենքերի բնակիչներից տեղեկացանք, որ դանակահարողն ու նրա ընտանիքն ամենուր լուրեր են տարածում, թե շունն իրենց կծել է, եւ դանակահարությունն անհրաժեշտ ինքնապաշտպանություն էր: Սակայն գործում կան նաեւ վկայություններ, որ շունը երբեւիցե ագրեսիվ վարք չի ցուցաբերել, եղել է ամենախելոք շներից եւ անգամ նրան անասնաբուժական կլինիկա տեղափոխելու ժամանակ ենթարկվել է ու չի հարձակվել տեղափոխողների վրա, թեեւ ոռնացել է ցավերից: Դատելով այս պահին առկա տեղեկություններից, այս գործը եւս կարժանանա կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի տասնյակ այլ գործերի տխուր ճակատագրին, երբ իրավապահները նախընտրում են չպատժել հանցագործներին՝ դրանով խրախուսելով հանցագործությունը:
Գորգիսյանի անվան այգում տեղի ունեցած միջադեպն այլ կողմ էլ ունի: Այս այգում երբեւիցե պարեկային հսկողություն չի իրականացվում: Ականատեսների վկայությամբ, սա առաջին հանցավոր միջադեպը չէ այստեղ, երբ վնասել են մարդկանց եւ կենդանիներին: Նշենք, որ գործով հսկող դատախազը Տիգրան Պետրոսյանն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը

Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը Thu, 12 Nov…

6 րոպե ago

Արդեն չեն էլ ասում` հարաբերությունները կարգավորեք, ասում են` Ադրբեջանի պահանջները կատարեք

Արդեն չեն էլ ասում` հարաբերությունները կարգավորեք, ասում են` Ադրբեջանի պահանջները կատարեք Thu, 12 Nov 2026…

10 րոպե ago

Նոր մանրամասներ՝ Ալիև-Փաշինյան հանդիպումից․ ինչ են քննարկել

Նոր մանրամասներ՝ Ալիև-Փաշինյան հանդիպումից․ ինչ են քննարկել Thu, 12 Nov 2026 21:12:20 +0400 Իռլանդիայի մայրաքաղաք…

13 րոպե ago

Մենք Իրանի հետ գործարքի կարիք չունենք․ Թրամփի աղմկահարույց գրառումը

Մենք Իրանի հետ գործարքի կարիք չունենք․ Թրամփի աղմկահարույց գրառումը Thu, 12 Nov 2026 21:09:06 +0400…

16 րոպե ago

Նախագահների հրաժեշտի նամակը․ եւս մեկ ամերիկյան պետական սիմվոլ

Նախագահների հրաժեշտի նամակը․ եւս մեկ ամերիկյան պետական սիմվոլ Thu, 12 Nov 2026 21:00:20 +0400 Ամերիկյան…

25 րոպե ago

Ստեփանավանում մանդատները բաշխվեցին

Ստեփանավանում մանդատները բաշխվեցին Thu, 12 Nov 2026 20:45:37 +0400 2026 թ. հոկտեմբերի 25-ին կայացած տեղական…

40 րոպե ago