Եթե միջոցառումը միջազգային է եւ երկրին պատիվ է բերում, պետք չէ բարդացնել

Եթե միջոցառումը միջազգային է եւ երկրին պատիվ է բերում, պետք չէ բարդացնել

Thu, 20 Aug 2026 13:45:46 +0400


Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանը (COP17-ը) տեղի կունենա Երեւանում, 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը: Համաժողովի հիմնական կենտրոնը լինելու է Երեւանի «Մերիդիան» էքսպո կենտրոնը (Ոսկերիչների փողոց 1), որտեղ կանցկացվեն պաշտոնական բանակցությունները, լիագումար նիստերը, նախարարական հանդիպումներն ու մամուլի ասուլիսները:

COP17-ի պատճառով իշխանությունը որոշել է Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներում երթեւեկությունը սահմանափակել, ինչպես նաեւ՝ դադարեցնել մայրաքաղաքի դպրոցների աշխատանքը: ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն՝ COP17 համաժողովի պատճառով Երեւանի դպրոցներում դասերը կդադարեցվեն մեկ շաբաթով: Դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից սկսած՝ 5 շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն շաբաթական 6 օր: Բայց արդյոք անհրաժեշտ եւ պարտադի՞ր էին Երեւանի բոլոր դպրոցներում մեկշաբաթյա լրացուցիչ արձակուրդը եւ ուսումնական գրաֆիկի փոփոխությունը: Չէ՞ որ դա դասացուցակների լրացուցիչ փոփոխություններ է ենթադրում, ուսումնական պրոցեսի խաթարում՝ գոնե 5 շաբաթով։ Եվ ո՞վ է տեսել, որ ինչ-որ համաժողովի համար որեւէ պետություն խախտի ողջ դպրոցական համակարգի առօրյան ու ուսումնական պրոցեսը հարմարեցնի մի համաժողովին, որին, ենթադրենք, մասնակցելու է արտերկրից ժամանող մի 500 մարդ։

Մենք ներկայացրել էինք կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի կարծիքը, որն իր զարմանքն էր հայտնել այս որոշման կապակցությամբ։ Փորձեցինք նաեւ հասկանալ, թե դպրոցների տնօրեններն ինչ կարծիքի են ԿԳՄՍՆ այս որոշման կապակցությամբ եւ ինչպես են վերաբերվում COP 17-ի պատճառով իրենց կյանքում առաջացող անհարմարություններին, օրինակ՝ դասացուցակների կազմման հարցում ինչ դժվարություններ են առաջանալու։ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ, դպրոցներում կազմվում են դասացուցակներ, եւ սեպտեմբերի 15-ից, COP17-ով պայմանավորված, թե՛ դպրոցները, թե՛ տնօրենները, հավանաբար, կարող են բախվել որոշակի դժվարությունների՝ ուսումնական պրոցեսի բնականոն կազմակերպման առումով։

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի փոխտնօրենի հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ COP17-ի անցկացման հետ կապված՝ դասացուցակի կազմակերպման հարցում դպրոցը որեւէ էական խոչընդոտ չի կանխատեսում։ Նրա խոսքով, դասացուցակը կազմվում է հնգօրյա աշխատանքային շաբաթվա սկզբունքով, իսկ մեկ շաբաթվա ընթացքում բաց թողնված ուսումնական օրերի լրացումը նախատեսվում է կազմակերպել սահմանված կարգով։ «Շատ սահուն, շատ նորմալ ամեն բան կազմվելու է»։

Պեյո Յավորովի անվան 131-րդ հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանի խոսքով՝ «լուրջ ցնցում չի լինի»։ Տնօրենը բացատրեց, որ այդ 5 շաբաթներից ամեն շաբաթ օր մեկ օրվա դասացուցակ են կիրառելու, առաջին շաբաթը՝ երկուշաբթի օրվա, հաջորդ շաբաթը՝ երեքշաբթի օրվա, հետո հաջորդաբար՝ չորեքշաբի եւ հինգշաբթի։

«Այդ տրամաբանությամբ եղել է, որ աշխատել ենք։ Իհարկե՝ ոչ հինգ շաբաթ անընդմեջ, բայց եթե մենք հստակ դասացուցակ ունենք, ամեն շաբաթ օրը գալիս ենք տվյալ օրվան, այսինքն՝ 5 օրվա ռեժիմի դեպքում սպառում ենք ամբողջ էդ շաբաթվա գրաֆիկը։ Կարող է առաջին հայացքից ցնցում է առաջացնում առաջադրանքը, բայց դժվար չէ։ Եթե միջոցառումը միջազգային բնույթի է, եթե միջոցառումը դպրոցին պատիվ է բերում, երկրին պատիվ է բերում, եւ հարկադրված լուծումների են գնում, պետք չէ բարդացնել»։
Ստեփան Զորյանի անվան 56-րդ հիմնական դպրոցի փոխտնօրենն էլ մեզ ասաց, որ այդ հարցը դեռեւս չեն կարգավորել։

Շուշան Սարիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

3 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

3 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

3 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

4 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

4 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

4 ժամ ago