Ինչո՞ւ էին զինվորներին պատժել, ինչ էր նախորդել ողբերգական դեպքին

Ինչո՞ւ էին զինվորներին պատժել, ինչ էր նախորդել ողբերգական դեպքին

Thu, 20 Aug 2026 14:33:28 +0400


Այսօր գրել էինք Ճամբարակի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որի հետևանքով զինծառայողներից մեկը զոհվել է, ևս մի քանիսը, ըստ նախնական տեղեկությունների, տուժել են։

«Հրապարակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչն է նախորդել դեպքին և ինչու էին զինծառայողներին դուրս բերել երեկոյան վազքի։

Մեր տեղեկություններով՝ դեպքից առաջ՝ երեկոյան, զորամասի ճաշարանում նորակոչիկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Զինվորները միմյանց քաշքշել, հրել և հարվածել են։ Դրանից հետո, ըստ մեր աղբյուրների, շտաբի պետը որոշել է պատժել նրանց։

Մեր տեղեկություններով՝ զինծառայողներին քնից առաջ դուրս են բերել վազքի, ընդ որում՝ հակագազներ են հագցրել և հրահանգել վազել հակագազներով։

Ըստ աղբյուրների՝ ողբերգական պահին զինվորների դեմքին հենց հակագազներն են եղել, ինչի հետևանքով նրանք չեն նկատել մոտեցող մեքենան։

Ավելի վաղ «Հրապարակին» հայտնի էր դարձել, որ վրաերթի ենթարկված և զոհված զինծառայողը զորակոչվել էր մեկ ամիս առաջ։ Նա գտնվում էր ուսումնական կենտրոնում, որտեղ, մեր տեղեկություններով, զինծառայողները անցնում են խստացված՝ շուրջ վեցամսյա դասընթացներ, որից հետո միայն տեղափոխվում համապատասխան զորամասեր։

Մեր տեղեկություններով՝ զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդը ևս պայմանագրային զինծառայող է։ Այդ օրը նա, ըստ մեր աղբյուրների, ծառայողական նպատակով դիրքեր սնունդ էր տեղափոխել՝ չնայած, որ պաշտոնապես հաղորդվում է, որ նա չուներ վարորդական իրավունք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու է Հակակոռուպցիոն կոմիտեն մտել 3 մարզ

Ինչու է Հակակոռուպցիոն կոմիտեն մտել 3 մարզ Sat, 24 Oct 2026 20:15:45 +0400 Այսօր Հակակոռուպցիոն…

35 րոպե ago

26-ամյա սպորտսմեն է զոհվել՝ հրաձգության հետեւանքով

26-ամյա սպորտսմեն է զոհվել՝ հրաձգության հետեւանքով Sat, 24 Oct 2026 20:00:50 +0400 Ֆրանսիայում, Փարիզի մերձակայքում…

50 րոպե ago

Դատարանը որոշեց, որ ոչ մի դատարան իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին խնդիրներին

Դատարանը որոշեց, որ ոչ մի դատարան իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին խնդիրներին Sat, 24 Oct…

1 ժամ ago

Ռազմավարական պաշարներից նավթի խմբաքանակ «կներարկվի» շուկա

Ռազմավարական պաշարներից նավթի խմբաքանակ «կներարկվի» շուկա Sat, 24 Oct 2026 19:30:21 +0400 Միացյալ Նահանգների Էներգետիկայի…

1 ժամ ago

Իմ սերնդի Սովետական Հայաստանը եւ Սովետմիությունը

Իմ սերնդի Սովետական Հայաստանը եւ Սովետմիությունը Sat, 24 Oct 2026 19:15:00 +0400 Այսօրվա երիտասարդների մի…

2 ժամ ago

Մի շարք ապրանքների մաքսատուրքերը նվազեցրել է

Մի շարք ապրանքների մաքսատուրքերը նվազեցրել է Sat, 24 Oct 2026 19:00:15 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

2 ժամ ago