ՍԱՏՄ-ն արձագանքել է Ռոսսելխոզնադզորի հայտարարությանը

ՍԱՏՄ-ն արձագանքել է Ռոսսելխոզնադզորի հայտարարությանը

Thu, 20 Aug 2026 15:09:05 +0400


Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի սանիտարական խախտումների վերաբերյալ իր հետաքննության արդյունքները և դրանց լուծման ծրագիրը:

Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են Ռոսսելխոզնադզորից:

«Ռոսսելխոզնադզորը սպասում է հետաքննության արդյունքներին և հայկական կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությանը, ինչպես նաև ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջներին համապատասխանելու համար հայկական կողմի առաջարկած գործողությունների ծրագրին»,- հրատարակությանը հայտնել են գործակալությունից՝ պատասխանելով սահմանափակումների մեղմացման կամ վերացման հնարավոր ժամկետների մասին հարցին։

ՍԱՏՄ-ից արձագանքել են այս հայտարարությանը՝ հայտնելով․

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտական-օպերատիվ աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության գործընկերների հետ։

Ընթացող կառուցողական երկխոսության շրջանակներում Ռոսսելխոզնադզորի հետ հստակեցվում են համատեղ ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունն ու գործողությունների ալգորիթմը, համաձայնեցվում են ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների խստագույն պահպանմանն ուղղված միջոցառումներն ու գործողությունների ժամանակացույցը։

Նկատի ունենալով, որ բանակցությունները դեռ շարունակվում են, ինչպես նաև հաշվի առնելով գործընթացի շարունակական բնույթը՝ նախնական կամ ընթացիկ մանրամասների հրապարակումն այս փուլում վաղաժամ ենք համարում: Վերջնական հստակեցված արդյունքների և իրականացված միջոցառումների մասին Տեսչական մարմինը կտեղեկացնենք հավելյալ հայտարարությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանում անչափահաս աղջկա են առեւանգել

Ադրբեջանում անչափահաս աղջկա են առեւանգել Sat, 03 Oct 2026 22:45:06 +0400 Ադրբեջանում, Աղդամի շրջանում (Արցախի…

14 րոպե ago

Գահաժառանգ արքայազնը իրենց «խուլիգանական արարք» է թույլ տվել

Գահաժառանգ արքայազնը իրենց «խուլիգանական արարք» է թույլ տվել Sat, 03 Oct 2026 22:30:28 +0400 Ուելսի…

29 րոպե ago

Չի կարելի բռնության դեմ պայքարի անվան տակ նման փոփոխություններ անել

Չի կարելի բռնության դեմ պայքարի անվան տակ նման փոփոխություններ անել Sat, 03 Oct 2026 22:15:13…

44 րոպե ago

Ծեծի է ենթարկել կնոջը՝ իր հետ հարսանիք գնալուց հրաժարվելու համար

Ծեծի է ենթարկել կնոջը՝ իր հետ հարսանիք գնալուց հրաժարվելու համար Sat, 03 Oct 2026 22:00:07…

59 րոպե ago

Թշնամու ներթափանցումը ևս մեկ անգամ բացահայտեց՝ մեր հասարակությունը բաժանվել է իրար ատող հատվածների

Թշնամու ներթափանցումը ևս մեկ անգամ բացահայտեց՝ մեր հասարակությունը բաժանվել է իրար ատող հատվածների Sat, 03…

1 ժամ ago

Խոսել է իր եւ ամերիկացի հայտնի դերասանի սիրավեպից

Խոսել է իր եւ ամերիկացի հայտնի դերասանի սիրավեպից Sat, 03 Oct 2026 21:30:28 +0400 Ռուսաստանի…

1 ժամ ago