ՍԱՏՄ-ն արձագանքել է Ռոսսելխոզնադզորի հայտարարությանը
Thu, 20 Aug 2026 15:09:05 +0400

Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի սանիտարական խախտումների վերաբերյալ իր հետաքննության արդյունքները և դրանց լուծման ծրագիրը:
Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են Ռոսսելխոզնադզորից:
«Ռոսսելխոզնադզորը սպասում է հետաքննության արդյունքներին և հայկական կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությանը, ինչպես նաև ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջներին համապատասխանելու համար հայկական կողմի առաջարկած գործողությունների ծրագրին»,- հրատարակությանը հայտնել են գործակալությունից՝ պատասխանելով սահմանափակումների մեղմացման կամ վերացման հնարավոր ժամկետների մասին հարցին։
ՍԱՏՄ-ից արձագանքել են այս հայտարարությանը՝ հայտնելով․
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտական-օպերատիվ աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության գործընկերների հետ։
Ընթացող կառուցողական երկխոսության շրջանակներում Ռոսսելխոզնադզորի հետ հստակեցվում են համատեղ ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունն ու գործողությունների ալգորիթմը, համաձայնեցվում են ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների խստագույն պահպանմանն ուղղված միջոցառումներն ու գործողությունների ժամանակացույցը։
Նկատի ունենալով, որ բանակցությունները դեռ շարունակվում են, ինչպես նաև հաշվի առնելով գործընթացի շարունակական բնույթը՝ նախնական կամ ընթացիկ մանրամասների հրապարակումն այս փուլում վաղաժամ ենք համարում: Վերջնական հստակեցված արդյունքների և իրականացված միջոցառումների մասին Տեսչական մարմինը կտեղեկացնենք հավելյալ հայտարարությամբ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր