«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

Fri, 21 Aug 2026 08:10:57 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջերս սկանդալային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի դատարանում։ Դեպքն առանչվում է դատարանի կին դատավորներից մեկին, որը քննել է մի քաղաքացու` Գուրգեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրված 2022 թվականին Տիգրան Սարգսյանի եւ այլ անձանց նկատմամբ հրազեն կիրառելու, ինչպես նաեւ բնակարան ապօրինի մուտք գործելու, կրակելու եւ այլ արարքների համար։

Մեր տեղեկություններով՝ գործի քննության ընթացքում դատավորին խոշոր չափի կաշառք է առաջարկվել՝ Գուրգեն Մովսիսյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար։ Կաշառքը, ըստ տեղեկությունների, առաջարկել է մեղադրյալի հայրը՝ Հարություն Մովսիսյանը։ Դատավորը գումարը չի վերցրել եւ այդ մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Հարություն Մովսիսյանին մեղադրանք է ներկայացվել դատավորին կաշառք առաջարկելու համար: Նա կալանավորվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամիակի արտահոսք է եղել․ կան զոհեր եւ տուժածներ

Ամիակի արտահոսք է եղել․ կան զոհեր եւ տուժածներ Mon, 14 Sep 2026 23:45:32 +0400 Երկու…

3 ժամ ago

Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ

Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Mon, 14 Sep 2026…

3 ժամ ago

Ավիաաղետից հետո՝ դադարեցրել են համագործակցությունը

Ավիաաղետից հետո՝ դադարեցրել են համագործակցությունը Mon, 14 Sep 2026 23:30:02 +0400 Amazon ընկերությունը տեղեկացրել է…

3 ժամ ago

Հայ գրոսմայստերը հաղթել է արագ շախմատի հեղինակավոր մրցաշարը

Հայ գրոսմայստերը հաղթել է արագ շախմատի հեղինակավոր մրցաշարը Mon, 14 Sep 2026 23:15:38 +0400 Հայ…

3 ժամ ago

Երուսաղեմի Ս․ Հարության տաճարում պեղումները շարունակվում են

Երուսաղեմի Ս․ Հարության տաճարում պեղումները շարունակվում են Mon, 14 Sep 2026 23:00:52 +0400 Երուսաղեմի Սուրբ…

4 ժամ ago

Սա՞ է առողջապահության կանխարգելիչ քաղաքականությունը․․․ Ապագա կա…..

Սա՞ է առողջապահության կանխարգելիչ քաղաքականությունը․․․ Ապագա կա….. Mon, 14 Sep 2026 22:51:21 +0400 Այն կենտրոնները,…

4 ժամ ago