Թրամփը խաթարում է ԱՄՆ-ի հանդեպ եղած վստահությունը

Թրամփը խաթարում է ԱՄՆ-ի հանդեպ եղած վստահությունը

Fri, 21 Aug 2026 10:00:12 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած վերջին որոշումը՝ Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների ծավալների կրճատման կապակցությամբ, լուրջ հարված է հասցրել Միացյալ Նահանգների՝ Ասիական ռեգիոնում դաշնակիցների հետ հարաբերություններին։ Թրամփը, հիշեցնենք, հայտարարել էր, որ նման որոշում է կայացրել, քանի որ լավ հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Այս մասին գրում է Politico-ն իր վերլուծականներից մեկում։

Հոդվածում ասվում է․ ամերիկյան վարչակազմը, ըստ էության, իր դաշնակիցներին հասկացնում է, որ ժամանակը եկել է, որպեսզի նրանք ընտրություն կատարեն՝ ինքնաբավության օգտին՝ անվտանգային եւ պաշտպանական հարցերում։ Այն երկրները, որոնք չափազանց կախված են ամերիկյան ռազմաարդյունաբերական արտադրանքից, մեծ դժվարություն կունենան այդ վերաուղղորդման հարցում։ Դա ե՛ւ նպատակահարմար չէ, ե՛ւ շատ ավելի ծախսատար է։ Իսկ այն երկրները, որոնց կախվածությունն ամերիկյան սպառազինություններից համեմատաբար քիչ է, ուզեն թե ոչ՝ պետք է այդ ընտրությունը կատարեն։ Ու դրա համար պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն սեփական ռազմական արդյունաբերական սեկտորում՝ ասված է հոդվածում։

Politico-ն նշում է, որ Թրամփի գործողություններին ուշադրությամբ հետեւում են բոլորը ասիական եւ խաղաղօվկիանոսյան ռեգիոնում, քանի որ Սեուլի պարագայում կայացված որոշումը հարց է բարձրացնում, թե որքանով են կայուն եւ հուսալի իրենց եւ ԱՄՆ-ի միջեւ եղած դաշնակցային հարաբերությունները։ «Վերջին ազդակներն ավելի շատ նման են համագործակցությունից ԱՄՆ-ի հրաժարվելուն, թեեւ ֆորմալ առումով այն շարունակվում է։ Առանցքայինը թերեւս ոչ միայն այն է, թե ինչ մտադրություններ ունի Միացյալ Նահանգներն այս կամ այն դաշնակցի հետ համագործակցության շարունակման հարցում, այլ նաեւ այն, թե ինչ կարողություններ կան փաստացի՝ դրանք նախկին մակարդակում շարունակելու համար։ Politico-ն հավելում է, որ Միացյալ Նահանգները երկար ժամանակ աշխատել է Ասիական ռեգիոնում ամրապնդվելու համար, որպեսզի հակակշռի Պեկինի՝ անընդհատ աճող ռազմական կարողություններին։ Սակայն վերջին ամիսներին Թրամփի վարչակազմում դա սկսել են համարել նվազ կարեւոր։ Ասիական երկրները կարծես թե հասկացել են դա ու սկսել են ներդրումներ կատարել սեփական կարողությունները զարգացնելու համար։ Կոնկրետ Սեուլը ԱՄՆ-ի նման որոշումը համարում է վիրավորական։ Նշենք, որ այս ամենը նաեւ կարող է կապված լինել այն բանի հետ, որ, ըստ The Wall Street Journal-ի, նախագահ Թրամփն իր կազմակերպիչներից պահանջել է՝ այս տարվա աշնանը նախապատրաստել իր եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օտարերկրացիները կկարողանան բուհ ընդունվել առանց ընդունելության քննությունների

Օտարերկրացիները կկարողանան բուհ ընդունվել առանց ընդունելության քննությունների Sat, 12 Sep 2026 14:00:36 +0400 2027-28 ուսումնական…

4 րոպե ago

ՀՀ պետական բյուջեից Քենիայում 70 հոգանոց միջոցառման հաշիվն են փակել

ՀՀ պետական բյուջեից Քենիայում 70 հոգանոց միջոցառման հաշիվն են փակել Sat, 12 Sep 2026 13:45:58…

19 րոպե ago

Ուկրաինայի նկատմամբ ռուսական դրոնային հարձակումներն ուժգնացել են․ Զելենսկի

Ուկրաինայի նկատմամբ ռուսական դրոնային հարձակումներն ուժգնացել են․ Զելենսկի Sat, 12 Sep 2026 13:30:44 +0400 Ուկրաինայի…

34 րոպե ago

Ինչ հետեւություններ կարելի էր անել Պուտին-Փաշինյան բիշքեկյան հանդիպումից

Ինչ հետեւություններ կարելի էր անել Պուտին-Փաշինյան բիշքեկյան հանդիպումից Sat, 12 Sep 2026 13:15:53 +0400 Ռուսաստանի…

49 րոպե ago

Դարձել է աշխարհի առաջին ռակետ

Դարձել է աշխարհի առաջին ռակետ Sat, 12 Sep 2026 13:00:31 +0400 «Մեծ Սաղավարտի» կրկնակի չեմպիոն,…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Եթե ուսուցիչը կամավոր ատեստավորման գնալ չի ցանկանում, ուրեմն դպրոցի տնօրենը տգետ է

«Հրապարակ»․ Եթե ուսուցիչը կամավոր ատեստավորման գնալ չի ցանկանում, ուրեմն դպրոցի տնօրենը տգետ է Sat, 12…

1 ժամ ago