Մենք ձեզ հեռացնելու համար ենք այստեղ

Մենք ձեզ հեռացնելու համար ենք այստեղ

Fri, 21 Aug 2026 11:42:16 +0400


ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկումների ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը անդրադարձել է իրենց քաղաքական ուժի՝ իշխանության նկատմամբ դիրքորոշմանը։

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը» խորհրդարան է մտել բացառապես որպես ընդդիմադիր ուժ և չի պատրաստվում պատասխանատվություն ստանձնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից իրականացվող քաղաքականության համար։

Ղահրամանյանը նշել է, որ իրենց դիրքորոշումը իշխանության լեգիտիմության վերաբերյալ ևս չի փոխվել։ Նրա խոսքով՝ խմբակցության քաղաքական օրակարգում շարունակում է մնալ իշխանափոխության և էական քաղաքական փոփոխությունների հասնելու նպատակը։

Պատգամավորը ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստանը» խորհրդարանում իր գործունեությունը դիտարկում է որպես ընդդիմադիր վերահսկողության և քաղաքական փոփոխությունների համար պայքարի հարթակ։

«Մենք այստեղ ենք մեծ փոփոխություն իրականացնելու համար, որը հենց ձեր իշխանության հեռացման մասին է»,- ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին է այս ամենի հեղինակը

Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին է այս ամենի հեղինակը Mon, 26 Oct…

13 րոպե ago

Լարված իրադրություն. «Էս իշխանությունը մենակ կորուստներ ա բերել»

Լարված իրադրություն. «Էս իշխանությունը մենակ կորուստներ ա բերել» Mon, 26 Oct 2026 12:17:36 +0400 Latest…

34 րոպե ago

Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը

Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը Mon, 26 Oct 2026 12:15:34 +0400 Նոյեմբերի 25-ին մեծ…

36 րոպե ago

Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի

Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի Mon, 26 Oct 2026 12:00:16 +0400 Նոյեմբերին՝…

51 րոպե ago

Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Mon, 26 Oct 2026 11:45:26 +0400 Եվրոպայում սկիզբ առած…

1 ժամ ago

Արդեն բոլոր սահմաններն անցնում են

Արդեն բոլոր սահմաններն անցնում են Mon, 26 Oct 2026 11:30:16 +0400 Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները,…

1 ժամ ago