Տիգրանաշենի հանձնման շուրջ լռությունը՝ պետական ինստիտուտների փլուզման վկայությո՞ւն

Տիգրանաշենի հանձնման շուրջ լռությունը՝ պետական ինստիտուտների փլուզման վկայությո՞ւն

Fri, 21 Aug 2026 17:30:05 +0400


Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է․

Օտար կայսերական ուժերը և նրանց տեղական դրածոները՝ ի դեմս ներկա ոչ լեգիտիմ իշխանության և նույնչափ ոչ լեգիտիմ խորհրդարանական «ընդդիմության», ջախջախել են Հայաստանի Հանրապետությունն այն աստիճան, որ ցեղասպան թշնամուն Երևանի մատույցների հանձնման մտադրությունն այլևս չի հանդիպում որևէ լուրջ հակադարձության, էլ չասած՝ դիմադրության։

Չկա Գլխավոր շտաբ, որն անհանգստություն հայտնի Տիգրանաշենի ծրագրված հանձնման վերաբերյալ և ասի «Ո՛չ»՝ քարտեզը ձեռքին բացատրելով, որ Արարատյան դաշտն ու Սյունյաց աշխարհը միմյանց կապող մայրուղին որևէ պարագայում չի կարելի հանձնել թշնամուն։ Ավելի լավ է կռվել՝ հաղթել կամ պարտվել, ապրել կամ վերանալ, բայց ինքնասպանություն գործել չի կարելի։
Չկա ընդդիմության ղեկավար, որը Տիգրանաշենը դարձյալ Քյարքի վերանվանած Փաշինյանի թափանցիկ ելույթից 30 րոպե անց առաջարկի ծրագիր, թե ինչպես պետք է հեռացնել Հայաստանի գերեզմանափորերին պետական իշխանությունից։

Չկան դիվանագետներ, բարձրաստիճան սպաներ ու պաշտոնյաներ, ովքեր Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքը թշնամուն հանձնելու մասին ոչ լեգիտիմ վարչապետի ելույթից անմիջապես հետո հրաժարական կտան։

Վաղուց է, ինչ չկան ակադեմիական և բուհական կոլեկտիվներ, գրողների, ճարտարապետների և նկարիչների միություններ, որոնք իրենց ծանրակշիռ ձայնը կբարձրացնեն ի պաշտպանություն Հայաստանի ապագայի և հայ ժողովրդի արժանապատվության։

Ջախջախված են, կոտորակված, մանրացած ու մանկլավիկացած։ Մնացել է անտեր ու անգլուխ ժողովուրդը, որին իր ծախված «վերնախավերը»՝ իրենց օտար տերերի հովանավորությամբ, խաբեցին, լլկեցին, վաճառեցին և այժմ էլ տանում են դեպի գաղթ ու ստրկություն՝ երգով, պարով, ստով ու կեղծիքով…

Բայց գուցե Աստված՝ հիշելով մեր միլիոնավոր նահատակների ու հերոսների թափած արյունը, հանուն իրեն և հանուն իր կողմից մեզ տրված այս Հայրենիքի ու լեզվի համար դարերով մաքառած ու մարտիրոսացած ժողովրդի, դեռ ասի իր վերջին խոսքը՝ կազդուրի, փրկի և պահպանի իր ընտրյալ ազգին՝ շրջի պատմության սեղանը և մեզ վերածննդի նոր հնարավորություն տա։

Այս հարցի պատասխանը շատ չի ուշանա. ժամանակը գրեթե ավարտվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը…

1 ժամ ago

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը Sun, 25 Oct 2026 23:38:44 +0400 Վայոց…

1 ժամ ago

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են Sun, 25 Oct 2026 23:35:06 +0400 Ինչպես հայտնի է, այսօր…

2 ժամ ago

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով Sun, 25 Oct 2026 23:30:13 +0400…

2 ժամ ago

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե»

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե» Sun, 25 Oct…

2 ժամ ago

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան Sun, 25 Oct 2026 23:20:20 +0400 Latest news from Հրապարակ…

2 ժամ ago