Այ տգե՛տ, Ամերիկյան համալսարանը չունի այդպիսի ֆակուլտետ կամ ծրագիր. Լուսինե Յաղջյան

Այ տգե՛տ, Ամերիկյան համալսարանը չունի այդպիսի ֆակուլտետ կամ ծրագիր. Լուսինե Յաղջյան

Fri, 21 Aug 2026 23:13:19 +0400


Դոկտոր, պրոֆեսոր, ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի դասախոս Լուսինե Յաղջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն գրեթե անհնարին է լինում հասկանալ, թե այս ինքնահավան, ինքնագոհ սուբյեկտի մոտ որտեղ է վերջանում տգիտությունը և սկսվում խաբեությունը։

Լրագրողներին տված այսօրվա իր պատասխաններում Լուսաինե Բադալյանը պնդում է, որ Անահիտ Ավանեսյանն ունի անհրաժեշտ ունակություններ, քանի որ նա ավարտել է Ամերիկյան համալսարանի «Առողջապահության կազմակերպիչ ֆակուլտետի մագիստրատուրան»։

Այ տգե՛տ, Ամերիկյան համալսարանը չունի այդպիսի ֆակուլտետ կամ ծրագիր։ Այն ունի Հանրային առողջության քոլեջ, որի կազմում կա հանրային առողջության գծով մագիստրատուրա (MPH)։ Ավանեսյանն ավարտել է AUA-ում իրավաբանական մագիստրատուրա։Ուստի նա բացարձակապես առողջապահության հետ ոչ մի առնչվող կրթություն չունի։

Երկրորդը՝ քանի որ Բադալյանը շարունակում է ամպագոռգոռ հայտարարություններ անել այն մասին, որ առողջապահության գծով կոմիտե ղեկավարելու համար իրեն հարկավոր է միայն կառավարելու ունակություններ ունենալ, կտամ հետևյալ հարցերը, որոնք ՈՒՂԻՂ ձևով կապված են այդ ունակությունների հետ։

Ինչպե՞ս եք կազմակերպել աշխատանքը, եթե 2019 թվականից սկսած WHO-ում չկան Հայաստանի վերաբերյալ հիվանդացության ցուցանիշները։
Ու՞մ եք նշանակել այն պաշտոններում, որոնք պատասխանատու են առողջական վիճակի վերաբերյալ զեկույցներ պատրաստելու համար, և այնքան տգե՞տ են, որ չեն կարողանում հինգ հոգով հասարակ գրաֆիկներ մեկնաբանել։
Ինչպե՞ս եք գնահատում երկրում առողջապահության վերաբերյալ անհրաժեշտ աշխատուժի պակասը, եթե նույնիսկ տեղյակ չեք, որ առաջատար համալսարաններից մեկում չկա այն ծրագիրը, որը դուք վերագրում եք Ավանեսյանին։
Պառլամենտում ձեր պնդումով՝ արհեստական բեղմնավորման ծրագիր եք փայլուն իրականացրել։ Իսկ տեղյա՞կ եք, թե քանի կին, որի տարիքը գերազանցում է ձեր թույլ տված պատնեշը, տգետ բժիշկների կողմից ստացել են «բուժում», և քանիսն են դրանցից ունեցել բարդություններ, ներառյալ՝ կրծքագեղձի ուռուցք։
Ուստի ժամանակն է՝ ձայներդ կտրեք վեր ընկնեք տեղերդ։ Ինքնագովազդ անելն ու տեսախցիկների առաջ դերասանություն անելը միակ բանն է, որ դուք անում եք մասնագիտորեն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խոշոր հրդեհ՝ Սանկտ Պետերբուրգում․ մանրամասներ

Խոշոր հրդեհ՝ Սանկտ Պետերբուրգում․ մանրամասներ Sun, 23 Aug 2026 12:30:23 +0400 Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի շրջանի…

10 րոպե ago

Երևանում 20 հոգի դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ

Երևանում 20 հոգի դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ Sun, 23 Aug 2026 12:15:09 +0400…

25 րոպե ago

Բանակում կրկին զինծառայող է մահացել․ դեպքին ծեծկռտո՞ւք է նախորդել

Բանակում կրկին զինծառայող է մահացել․ դեպքին ծեծկռտո՞ւք է նախորդել Sun, 23 Aug 2026 12:01:13 +0400…

39 րոպե ago

Աշխարհի նախկին չեմպիոն բռնցքամարտիկին գտել են մահացած

Աշխարհի նախկին չեմպիոն բռնցքամարտիկին գտել են մահացած Sun, 23 Aug 2026 12:00:23 +0400 Բռնցքամարտի նախկին…

40 րոպե ago

Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան

Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան Sun, 23 Aug 2026 11:54:33 +0400 Latest news…

46 րոպե ago

Շատերը կխոսեն, մանավանդ հիմա, երբ հարցականի տակ է դրվում ամեն ինչ․ Ծառուկյան

Շատերը կխոսեն, մանավանդ հիմա, երբ հարցականի տակ է դրվում ամեն ինչ․ Ծառուկյան Sun, 23 Aug…

53 րոպե ago