«Հրապարակ»․ Արթիկի քաղաքապետն այնքան չի աշխատել, որքան մեդալ է ստացել

«Հրապարակ»․ Արթիկի քաղաքապետն այնքան չի աշխատել, որքան մեդալ է ստացել

Sat, 22 Aug 2026 08:15:52 +0400


Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, որը Մանվել Գրիգորյանի սանիկն է, եւ որին 50 տարով արգելել են մուտք գործել Ռուսաստան, որովհետեւ փորձել է Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը հանել քաղաքից, պարզվում է՝ մեդալներ եւ պարգեւներ ստանալու հանդեպ մեծ սեր ունի եւ այս առումով՝ հարուստ կենսագրություն։ Ավելի «մեծ պատմություն», քան իր աշխատանքային գործունեությունն է: Իհարկե, քավորի՝ Մանվել Գրիգորյանի անունն արդեն հուշում է, թե ում շնորհիվ է նա հասել այդ «փառքին»:

Ըստ պաշտոնական կենսագրության՝ Անանիկ Ոսկանյանը 1989 թվականին դպրոցն ավարտելուց հետո անմիջապես մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերին (1989-1994թթ․): 1994-1997թվականներին աշխատել է Պեմզաշենի շինիրերի կոմբինատում` որպես վարպետ, եւ 28.05.1997 թվականին պարգեւատրվել է Մարտական գործողությունների մասնակցի կրծքանշանով:
31 տարեկան հասակում (2003-2007թթ.) նա սովորել եւ ավարտել է Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի ֆինանսատնտեսական ֆակուլտետը, միաժամանակ աշխատել է որպես «Արթուր-91» ՍՊԸ-ի քարարդյունաբերական հիմնարկի տնօրեն եւ զբաղեցրել ԵԿՄ Արթիկի բաժանմունքի նախագահի պաշտոնը: 2005թ․ պարգեւատրվել է ԼՂՀ նախագահի «Մարտական ծառայություն» եւ ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալներով, 2006 թվականին՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով, 2007 թ․՝ ՀՀ Երկրապահ կամավորական միության նախագահի «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով եւ «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով: 2010 թվականին ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալ է ստացել, իսկ 2012 թվականին՝ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ, «5-րդ բրիգադի ազատամարտիկների խորհուրդ» հուշամեդալ եւ «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալ:
2014 թվականին ՀՀ վարչապետի կողմից «ՀՀ վարչապետի անվանական զենք» է նվեր ստացել, 2015թ․՝ «ԵԿՄ 25 տարի» հոբելյանական մեդալ, 2017թ․՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի «ՀՀ Ազգային ժողով» հուշամեդալ, 28.11.2017 թ․ ՀՀ վարչապետի հուշամեդալ։ Սակայն այսքանով ցանկը չի ավարտվում: Մեր աչքից չվրիպեց, որ 2014 թվականին Անանիկ Ոսկանյանը պարգեւատրվել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Անվեհեր փրկարար» մեդալով: «Անվեհեր փրկարար» մեդալը Հայաստանի Հանրապետության փրկարարներին տրվող գերատեսչական պարգեւ է, շնորհվում է ծառայողական պարտականությունները եւ հատուկ առաջադրանքները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։ Մեդալով պարգեւատրվում են բացառապես փրկարար ծառայության աշխատակիցները։ Պարգեւը շնորհելու իրավասություն ունի համապատասխան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Մի խոսքով, Արթիկի համայնքապետը ե՛ւ մեր երկրի լավագույն երկրապահներից է, ե՛ւ լավագույն մարտիկներից ու ծառայողներից, ե՛ւ լավագույն փրկարարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Որտե՞ղ է ձևավորվում իրական օրակարգը. «Հայկական օրակարգ»-ի քննարկում

#Ուղիղ․ Որտե՞ղ է ձևավորվում իրական օրակարգը. «Հայկական օրակարգ»-ի քննարկում Fri, 11 Sep 2026 14:30:44 +0400…

6 րոպե ago

Ռուսական բանակը ևս 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել

Ռուսական բանակը ևս 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել Fri, 11 Sep 2026 14:30:40 +0400…

6 րոպե ago

Ինչ է առաջարկել Ուզբեկստանի նախագահը Փաշինյանին

Ինչ է առաջարկել Ուզբեկստանի նախագահը Փաշինյանին Fri, 11 Sep 2026 14:07:35 +0400 Ուզբեկստանը Հայաստանին առաջարկել…

29 րոպե ago

Իսրայելի հարվածից հետո Լիբանանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իսրայելի հարվածից հետո Լիբանանում երկրաշարժ է տեղի ունեցել Fri, 11 Sep 2026 14:00:20 +0400 Լիբանանի…

36 րոպե ago

Թանկացնեն, մենք էլ կնայենք՝ ինչ կարող ենք թանկացնել

Թանկացնեն, մենք էլ կնայենք՝ ինչ կարող ենք թանկացնել Fri, 11 Sep 2026 13:53:27 +0400 Փաշինյանը…

43 րոպե ago

Բանակցողների կազմը կփոխվի՞․ ինտրիգներ Սպիտակ տանը

Բանակցողների կազմը կփոխվի՞․ ինտրիգներ Սպիտակ տանը Fri, 11 Sep 2026 13:45:32 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

51 րոպե ago