«Հրապարակ»․ Ո՞վ պետք է պահպանի ու վերականգնի հատվող անտառները. պատասխանատուներ չկան

«Հրապարակ»․ Ո՞վ պետք է պահպանի ու վերականգնի հատվող անտառները. պատասխանատուներ չկան

Sat, 22 Aug 2026 11:45:24 +0400


Իջեւանի անտառները մեծ ծավալով հատում են։ Պատկերն այնքան վատ է, որ անտառ մտնողները սարսափում են հատված ծառերի քանակից։ Նախկինում ասում էին, որ Իջեւանի անտառները զբոսայգի են դարձել, քանզի դրանցում ծառերը շատ քչացել են։ Հիմա պատկերն ավելի վատ է։ 2019 թվականի ամռանը, երբ փայտի բիզնեսով զբաղվողները Իջեւան քաղաքում բողոքի գործողություններ էին անում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջել էր բողոքի գործողությունների մասնակիցների դեմ կոշտ միջոցներ ձեռնարկել։ Արթուր Վանեցյանն այդ մասին մի առիթով հայտնել էր․ «Նիկոլ Փաշինյանն ինձ ու Օսիպյանին ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»։

Փաշինյանին հիմա չե՞ն հետաքրքրում Իջեւանի անտառների մեծ ու անօրինական հատումները, որը, ըստ Տավուշի մարզի բնակիչների, մեծ թափով ընթանում է նաեւ Սեւքարի անտառտնտեսության անտառներում եւ Բերդ համայնքի՝ Արծվաբերդի անտառտնտեսության տարածքներում։ Անտառների պահպանության գործում առկա է համակարգային բաց։ 2024թ․ հունվարի 1-ից գործում է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը, որի գործունեության նպատակն է՝ միասնական համակարգով վերահսկել եւ պաշտպանել պետական անտառները, անտառային հողերը եւ բնության հատուկ պահպանվող տարածքները։ Էկոպարեկային ծառայության ձեւավորման գործում մեծ աշխատանք է տարվել, այդ ծառայությունը հագեցել է նոր ավտոմեքենաներով, տեխնիկական սարքավորումներով, էկոպարեկային ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար քննություններ են անցկացվել եւ այլն։

Սակայն էկոպարեկային ծառայությունը անտառներ չի մտնում, այլ նոր ավտոմեքենաներով, սահմանված ուղերթներով շուրջօրյա հսկողություն է իրականացնում անտառամերձ տարածքների ճանապարհներին։ Այսինքն՝ անտառի որոշակի հատվածների պահպանությունը էկոպարեկների գործառույթը չէ: Դա նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների աշխատակազմի գործառույթը չէ, քանի որ անտառտնտեսությունները էկոպարեկային ծառայության ձեւավորումից հետո անտառներում տնկիների տնկման, անտառի կառավարման պլաններին համապատասխան հատումներ իրականացնելու եւ այլ գործառույթներ ունեն, բայց ոչ՝ անտառների պահպանության։ Ոլորտի մասնագետները հայտնում են, որ այն տարածքներում, որտեղ էկոպարեկային ծառայության պաշտոնյաների եւ անտառտնտեսության տնօրինության միջեւ ձեւավորված են, գործում են գործընկերային հարաբերություններ, անտառի պահպանությունը հաջողվում է։ Սակայն շատ տեղերում նման գործընկերային հարաբերություններ, աշխատանքային համագործակցություն առկա չեն, ինչից մեծապես տուժում է անտառների պահպանության գործը։

Տավուշի գյուղերում առանց անհրաժեշտ փաստաթղթերի, բեռնատարներով վառելափայտ են վաճառում, եւ այդ ապօրինությունը չի կարող առանց էկոպարեկների գիտության եւ մասնակցության իրականացվել: Անտառը, ի տարբերություն մետաղական եւ քարի հանքերի, վերականգնվող բնական ռեսուրս է։ 1990-ական թվականներին, երբ Մեծամորի ատոմակայանը փակել էին, Երեւանը, Հայաստանի քաղաքները սառչում էին, մեծ չափերով անտառներից հատված փայտը բնակչությանը փրկեցին ձմռան ցրտից։ Հետո այդ անտառները բնական վերաճով վերականգնվեցին։ Այժմ Տավուշի անտառներում անասնապահությամբ զբաղվողները քչացել են, մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ պահողներն անասուններն արածեցնում են ոչ թե անտառներում, այլ՝ հեռավոր սարերում, ամառանոց-արոտավայրերում։ Անասունների քիչ արածեցման հետեւանքով անտառների շատ հատվածներ պատվել են մեծ, չորացած խոտով, թփերով, մացառներով, դարձել դժվարանցանելի։ Անտառները տարածվելով՝ որոշ դեպքերում մտել են անտառամերձ գոտում գտնվող, համայնքների բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող խոտհարքներ, դրանք պատվել են բազում տնկիներով, խոտհարքները դարձրել անպիտան։ Այս խնդիրները պետք է արձանագրվեն, դրանց լուծման ուղիները որոշվեն։ Սակայն ո՞վ պետք է անի, եթե «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարության մեջ անտառագետ, բնագետ կադրերը քիչ են, այդ կազմակերպությունն անցած 15 ամսում նույնիսկ չի կարողացել ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքի վերազինումն ավարտել եւ կայքը վերագործարկել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զոհված Տիգրանի անունո՛վ է Տիգրանաշենը կոչվում

Զոհված Տիգրանի անունո՛վ է Տիգրանաշենը կոչվում Sat, 22 Aug 2026 14:45:15 +0400 Խորհրդային Հայաստանի շատ…

11 րոպե ago

Մեկ աշակերտ սպանվել է, ևս երեքը՝ վիրավորվել․ միջադեպ Շվեդիայում

Մեկ աշակերտ սպանվել է, ևս երեքը՝ վիրավորվել․ միջադեպ Շվեդիայում Sat, 22 Aug 2026 14:30:00 +0400…

26 րոպե ago

Եթե Տիգրանաշենը Պարույր Սևակ գյուղի փողոց է, ո՞նց ես հանձնում փողոցը

Եթե Տիգրանաշենը Պարույր Սևակ գյուղի փողոց է, ո՞նց ես հանձնում փողոցը Sat, 22 Aug 2026…

41 րոպե ago

Ռուսների մահացու հարվածները Ուկրաինային․ ինչ է հայտնի այս ժամին

Ռուսների մահացու հարվածները Ուկրաինային․ ինչ է հայտնի այս ժամին Sat, 22 Aug 2026 14:00:18 +0400…

56 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը Վրաստանում դարձել է քաղաքական թեժ քննարկումների պատճառ

Նիկոլ Փաշինյանը Վրաստանում դարձել է քաղաքական թեժ քննարկումների պատճառ Sat, 22 Aug 2026 13:45:02 +0400…

1 ժամ ago

ԱՄՆ-ն սկսել է ավիակիրները հեռո՞ւ պահել Իրանի ափերից

ԱՄՆ-ն սկսել է ավիակիրները հեռո՞ւ պահել Իրանի ափերից Sat, 22 Aug 2026 13:30:28 +0400 ԱՄՆ-ն…

1 ժամ ago