Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի

Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի

Sat, 22 Aug 2026 23:30:15 +0400


Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մեջ երբեմն ամենաուշագրավը ոչ թե այն է, ինչ նա ասում է, այլ այն հակասությունները, որը ստացվում է նրա տարբեր քայլերի արդյունքում։

Օգոստոսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ ԱԳՆ-ի կայքում տեղադրված պաշտոնական կենսագրության համաձայն՝ Ավետիսյանը արևելագետ է, ունի հրեական քաղաքակրթությունների մագիստրոսի աստիճան, ոը Հայդելբերգի համալսարանում է ստացել, 2015 թվականին ուսանել է Երուսաղեմի Յադ Վաշեմի Հոլոքոստի ուսումնասիրության միջազգային դպրոցում, իսկ հետագայում Քեմբրիջում ստացել է Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների դոկտորի աստիճան։ Նրա գործունեության զգալի մասը կապված է հրեա-արաբական ձեռագրերի, եբրայերենի և հրեական քաղաքակրթությունների ուսումնասիրության հետ։

Այսինքն, նորանշանակ փոխնախարարը մասնագիտացած է Հոլոքոստի և հրեական պատմության թեմաներով: Բայց այստեղ առաջանում է շատ ավելի հետաքրքիր հարց։

Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարող համակարգի վերին օղակում հայտնվում է Հոլոքոստի մասնագետը, այն ժամանակ, երբ նույն իշխանությունը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ:
2025 թվականի մարտին Նիկոլ Փաշինյանը բավական հստակ ձևակերպեց կառավարության դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Եվ մենք դեռ պետք է պարզենք, թե ով և երբ է Հայոց ցեղասպանության թեման բերել առաջին պլան: Սա պատահական հայտարարություն չէ։ Այն արտացոլում է իշխանության կողմից վերջին տարիներին առաջ մղվող այն մոտեցումը, ըստ որի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը պետք է կառուցվի ընթացիկ պետական շահերի, անվտանգության և հարաբերությունների կարգավորման շուրջ, իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր չէ, վնասում է մեզ և «իրական Հայաստանին»:

Նկատենք նաև, որ Անի Ավետիսյանի կենսագրության մեջ մի քանի տարին բաց է թողնված` հայտնի չէ, թե ինչով է զվաղվել մոտ 4 տարի ապագա փոխնախարարը: Նրա նշանակման մասին տեղեկության մեկնաբանությունների բաժնում օգտատերերից մեկը գրել էր, որ վերջինս տաքսի ծառայությունում դիսպետչեր է աշխատել: Եթե դա այդպես է, ապա արձանագրենք, որ ուշագրավ թռիչք է արել երիտասարդ կինը` Հոլոքոստի մասնագետի կարգավիճակից մինչև Հայոց ցեղասպանությունը ժխտող կառավարություն, տաքսի ծառայության դիսպետչերից մինչև փոխնախարարի պաշտոն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին

Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին Thu, 19 Nov 2026 22:08:01 +0400 Նույնիսկ Մեծ…

7 րոպե ago

Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ․ Լևոն Քոչարյան

Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ․ Լևոն Քոչարյան Thu, 19 Nov 2026 22:06:54 +0400 Եռաբլուրը…

8 րոպե ago

Հրաժարվել է վերականգնել մենամարտերը

Հրաժարվել է վերականգնել մենամարտերը Thu, 19 Nov 2026 22:00:14 +0400 UFC նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը…

15 րոպե ago

Մարզպետը ՔՊ-ի քարոզարշավին է լծվել

Մարզպետը ՔՊ-ի քարոզարշավին է լծվել Thu, 19 Nov 2026 21:45:41 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի…

29 րոպե ago

Մեզ պետք է ներքին խաղաղություն առանց Նիկոլ Փաշինյանի և իր թիմի

Մեզ պետք է ներքին խաղաղություն առանց Նիկոլ Փաշինյանի և իր թիմի Thu, 19 Nov 2026…

42 րոպե ago

«Տանը՝ միայնակի» գլխավոր հերոսը հանդես է եկել գովազդում

«Տանը՝ միայնակի» գլխավոր հերոսը հանդես է եկել գովազդում Thu, 19 Nov 2026 21:30:46 +0400 McDonalds…

44 րոպե ago