Ջեյ Դի Վենսը դժգոհել է Վաշինգտոնի սննդից
Sat, 22 Aug 2026 23:45:37 +0400
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իր հայրենի քաղաք Միդլթաունում խոստովանել է, որ առանձնապես գոհ չէ Վաշինգտոնի սննդից։ Հատկապես՝ թխվածքներից։ Նա մայրաքաղաքում բավարար քանակով խմորեղեն չի ուտում։ «Ես այցելեցի այսօր կենտրոնական հացի խանութ։ Ու քանի որ գնացել էին այնտեղ, պետք է անպայման մի փքաբլիթ ուտեի։ Վաճառասեղանի մոտ եղած աղջիկները հարցրեցին, թե ինչու եմ այդքան նիհարել, հո բան չի եղել։ Ես էլ ասացի, որ վբերջին հաշվով՝ խնդիրը Վաշինգտոնում եղած թխվածքների մեջ է»,- ասել է փոխնախագահ Վենսը։ Իր հայրենի քաղաքում Վենսը ելույթ է ունեցել մետաղաձուլական գործարանում, որտեղ ժամանակին աշխատել է նրա պապը։