Categories: Սփյուռք

ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը

Նյու Յորքի դաշնային դատարանը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը՝ այն ճանաչելով օրենքին հակասող և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի լիազորությունների սահմանները գերազանցող քաղաքականություն։ Այս մասին հայտնել է CNN-ը։

Մանհեթենի դաշնային շրջանային դատարանի դատավոր Ջանեթ Վարգասը հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը փաստացի հրահանգել էր մերժել վիզաների տրամադրումը դիմորդներին բացառապես նրանց քաղաքացիության հիման վրա, նույնիսկ այն դեպքերում, երբ նրանք կարող էին ապացուցել, որ պետական օգնության կարիք չեն ունենալու։

Հունվարին ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրել էր աշխարհի երկրների մոտ 40 տոկոսի քաղաքացիների ներգաղթային վիզաների դիմումների մշակումը։ Ցուցակում էին նաև Ռուսաստանը, Բրազիլիան, Կոլումբիան, Եգիպտոսը, Հայիթին և Սոմալին։ ԱՄՆ իշխանությունները որոշումը բացատրել էին այն մարդկանց մուտքը կանխելու անհրաժեշտությամբ, որոնք կարող էին պետական սոցիալական նպաստների շահառու դառնալ։
Սակայն ԱՄՆ օրենսդրությամբ նախատեսվում է, որ այն հարցը, թե արդյոք ներգաղթյալը կարող է դառնալ այսպես կոչված «public charge»՝ պետական աջակցության պոտենցիալ կարիք ունեցող անձ, պետք է որոշվի անհատական կարգով՝ հաշվի առնելով նրա ֆինանսական վիճակը, տարիքը, առողջական վիճակը, հմտություններն ու ընտանեկան հանգամանքները։
Վարգասը նշել է, որ Ռուբիոյի՝ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին ուղղված հրահանգը պահանջում էր մերժել դիմորդներին նույնիսկ այն դեպքերում, երբ նրանք լրացուցիչ ապացույցներ էին ներկայացնում իրենց ֆինանսական անկախության վերաբերյալ։
Դատավորի խոսքով՝ նման ընթացակարգի պայմաններում «արդյունքը կանխորոշված է», և վիզան, միևնույն է, մերժվելու է։
Դատարանը նաև եկել է այն եզրակացության, որ այդ քաղաքականությունը խախտում է 1965 թվականի օրենքը, որն արգելում է վիզաների տրամադրման գործընթացում խտրականությունն՝ ազգային պատկանելության հիմքով։
Միևնույն ժամանակ, օրենքով նախատեսված այլ հիմքերով վիզաների մերժման վերաբերյալ որոշումները շարունակում են ուժի մեջ մնալ։
Սահմանափակումները վերաբերում էին ԱՄՆ-ում մշտական բնակության համար նախատեսված ներգաղթային վիզաներին, այդ թվում՝ ընտանիքի վերամիավորման և աշխատանքի նպատակով տրամադրվող վիզաներին։ Զբոսաշրջային և ուսանողական ոչ ներգաղթային վիզաների վրա արգելքը չէր տարածվում։
Դատավորը կողմերին մինչև սեպտեմբերի 11-ը ժամանակ է տվել՝ գործի հետագա քննության վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնելու համար։ Թրամփի վարչակազմը կարող է բողոքարկել դատարանի որոշումը։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ջեյ Դի Վենսը դժգոհել է Վաշինգտոնի սննդից

Ջեյ Դի Վենսը դժգոհել է Վաշինգտոնի սննդից Sat, 22 Aug 2026 23:45:37 +0400 ԱՄՆ փոխնախագահ…

8 ժամ ago

Փաշինյանը միլիոնները բաժանեց

Փաշինյանը միլիոնները բաժանեց Sat, 22 Aug 2026 23:40:24 +0400 Ինչպես արդեն գրել ենք, այս օրերին…

8 ժամ ago

Ամուսնանալուց հետո խփել է առաջին գոլը

Ամուսնանալուց հետո խփել է առաջին գոլը Sat, 22 Aug 2026 23:30:28 +0400 Սաուդական «Ալ Նասեր»…

8 ժամ ago

Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի

Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի Sat, 22 Aug 2026 23:30:15 +0400 Նիկոլ…

8 ժամ ago

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ Sat, 22 Aug 2026 23:15:10 +0400 Ուժգին հրդեհ…

8 ժամ ago

Եվրոպայի որ երկրներում է վառելիքը թանկացել

Եվրոպայի որ երկրներում է վառելիքը թանկացել Sat, 22 Aug 2026 23:00:56 +0400 Այս տարվա հուլիսին…

9 ժամ ago