Բանակում կրկին զինծառայող է մահացել․ դեպքին ծեծկռտո՞ւք է նախորդել
Sun, 23 Aug 2026 12:01:13 +0400
24News-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 23-ին, բանակում՝ ոչ մարտական պայմաններում, մահացել է ժամկետային զինծառայող։
Մեր տեղեկություններով՝ դեպքին նախորդել է ժամկետային զինծառայողների միջև ծեծկռտուք և վիճաբանություն։ Մեր տեղեկությունների համաձայն՝ զինծառայողները միմյանց չեն հասկացել, ինչից հետո նրանցից մեկը ինքնաձիգով կրակ է բացել մյուսի ուղղությամբ՝ արձակելով կրակահերթ։
Զինծառայողը մահացել է։ Դեպքի մանրամասներն ու դրա պատճառները այս պահին պաշտոնապես հայտնի չեն։
Պաշտպանության նախարարությունից տեղեկությունը դեռ չեն մեկնաբանում։
Բանակում սպանությունների, ինքնասպանությունների և ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի թիվը շարունակում է մտահոգիչ մնալ։