Իրանն ասել է, թե որ երկրներին կհարվածի

Իրանն ասել է, թե որ երկրներին կհարվածի

Sun, 23 Aug 2026 18:00:36 +0400


Իրանը հարվածներ կհասցնի հարևան երկրների շահերին, եթե նրանք միանան ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ տնտեսական գործողությանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է IRIB-ը, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին։ Նա այդ գործողությունն անվանել էր «աննախադեպ մասշտաբների մեկուսացում» և դաշնակիցներին կոչ էր արել միանալ Վաշինգտոնին։

«Եթե Իրանին շրջապատող երկրները միանան ԱՄՆ-ին՝ Թեհրանի դեմ նրա տնտեսական պատերազմում, մենք հարված կհասցնենք նրանց շահերին»,- ասել է Ռեզային։

Նա նշել է, որ այդ դեպքում նավթի ոչ մի կաթիլ դուրս չի գա Պարսից ծոցից, և Թեհրանը հարվածներ կհասցնի Պարսից ծոցից նավթի արտահանման մյուս ուղիներին։

Ռեզային նաև զգուշացրել է, որ Իրանը լիովին պատրաստ է գրոհել ամերիկյան նավթային և այլ ընկերությունները Մերձավոր Արևելքում։

Թրամփն իր հերթին դարձյալ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը դիտարկում է որպես ԱՄՆ տարածք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Եկել այստեղ շոու ես անում»․ Տիգրան Ավինյանը աղբատարի շորերը հագել, աղբ է հավաքում

«Եկել այստեղ շոու ես անում»․ Տիգրան Ավինյանը աղբատարի շորերը հագել, աղբ է հավաքում Fri, 30…

11 րոպե ago

Եվրաինտեգրումը քաղաքական հայտարարությունը չէ, գետնի վրա կատարված աշխատանքն է

Եվրաինտեգրումը քաղաքական հայտարարությունը չէ, գետնի վրա կատարված աշխատանքն է Fri, 30 Oct 2026 13:39:09 +0400…

12 րոպե ago

Հիմա կերևա՝ ՔՊ-ն ինչ վերաբերմունք ունի հայ զինվորի մահվան հանգամանքներին

Հիմա կերևա՝ ՔՊ-ն ինչ վերաբերմունք ունի հայ զինվորի մահվան հանգամանքներին Fri, 30 Oct 2026 13:36:59…

14 րոպե ago

Թրամփն օգնել է Բրազիլիայի նախագահի թեկնածուին փախչել երկրից

Թրամփն օգնել է Բրազիլիայի նախագահի թեկնածուին փախչել երկրից Fri, 30 Oct 2026 13:30:46 +0400 ԱՄՆ…

20 րոպե ago

COP 17-ի հարթակն իշխանություններն օգտագործեցին Արցախի մասին լռելու համար

COP 17-ի հարթակն իշխանություններն օգտագործեցին Արցախի մասին լռելու համար Fri, 30 Oct 2026 13:30:10 +0400…

21 րոպե ago

Նախ պետք է ներողություն խնդրի, հետո նոր նրան «մատաղ» անեն

Նախ պետք է ներողություն խնդրի, հետո նոր նրան «մատաղ» անեն Fri, 30 Oct 2026 13:15:04…

36 րոպե ago