Ձեռք են բերել «Լիվերպուլի» կիսապաշտպանին․ պաշտոնական
Sun, 23 Aug 2026 14:00:51 +0400
Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Քյորթիս Ջոնսը տեղափոխվում է իր թիմ։ Քսանհինգամյա Քյորթիսի հետ պայմանագիրը կգործի մինչեւ 2031 թվականի հունիսի 30-ը։ Ջոնսը հանդիսանում է «Լիվերպուլի» սան եւ առաջին անգամ իր կարիերայի ընթացքում Անգլիայից դուրս է հանդես գալու։ Նա վեցերորդ անգլիացի ֆուտբոլիստն է «Ինտերի» պատմության մեջ։