Ովքե՞ր կանցնեն Ղազախստանի նոր խորհրդարան

Ովքե՞ր կանցնեն Ղազախստանի նոր խորհրդարան

Mon, 24 Aug 2026 10:00:42 +0400


Էքզիթ-փոլերը ցույց են տալիս, որ նախագահական «Ադիլետ» կուսակցությունը (ղազախերեն՝ Әділет, նշանակում է «Արդարություն») հաղթել է Կուրուլթայի՝ հանրապետության նոր միապալատ խորհրդարանի՝ նախօրեին անցկացված ընտրություններում։

Հանրային քաղաքականության ինստիտուտի էքզիթ փոլի համաձայն՝ «Ադիլետ»-ը ստացել է ձայների 72.3%-ը։

Հաջորդը «Աուլ»-ն է՝ 6.2%-ով, «Ռեսպուբլիկա»-ն՝ 5.2%-ով, «Ակ Ժոլ»-ը՝ 5.1%-ով, Ազգային սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը՝ 5%-ով, Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը՝ 2.8%-ով, «Բայթակ»-ը՝ 0.9%-ով, իսկ բոլոր կուսակցությունների դեմ հանդես եկողները՝ 2.5%-ով, հաղորդում է «ԿազՏԱԳ»-ը։

Եվրասիական ինտեգրման ինստիտուտի կողմից անցկացված էքզիթ փոլի համաձայն էլ արդյունքները հետևյալն են՝

«Ադիլետ»՝ 71.8%, «Աուլ»՝ 6.4%, «Ռեսպուբլիկա»՝ 5.4%, ԱՍԴԿ՝ 5.2%, «Ակ Ժոլ»՝ 5.1%, Ղազախստանի ժողովրդական կուսակցություն՝ 3%, «Բայթակ»՝ 1%, իսկ «բոլորի դեմ»՝ 2.1%, հաղորդում է Informburo.kz-ն։

Խորհրդարան կանցնեն այն կուսակցությունները, որոնք կստանան ձայների 5% կամ ավելի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ՄԻՊ-ից չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել

ՄԻՊ-ից չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Mon, 16 Nov 2026 09:15:51 +0400 Մարդու իրավունքների պաշտպանի…

16 րոպե ago

Դժգոհել է ինտերնետի արագությունից

Դժգոհել է ինտերնետի արագությունից Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

10 ժամ ago

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ Sun, 15 Nov 2026 23:30:29 +0400 Բրազիլիայի…

10 ժամ ago

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր Sun, 15 Nov 2026…

10 ժամ ago

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան Sun, 15 Nov 2026 23:13:10 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի…

10 ժամ ago

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին Sun, 15 Nov 2026 23:10:12 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության…

10 ժամ ago