Մեր նահատակների մասունքներով իրար գլխի են բամփում

Մեր նահատակների մասունքներով իրար գլխի են բամփում

Mon, 24 Aug 2026 11:36:43 +0400


Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին և ներկայացրել արտաքին քաղաքականության այս ուղղության վերաբերյալ իշխանության մոտեցումը։

Նրա խոսքով՝ որոշում է կայացվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չներառել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Փաշինյանը նշել է, որ այդ որոշման պատճառների վերաբերյալ հանրությանը բացատրություններ ներկայացնելու անհրաժեշտությունը քննարկվում էր, սակայն միջազգային զարգացումները, ըստ նրա, ավելի ակնհայտ ցույց տվեցին հարցի շուրջ առկա գործընթացների էությունը։

Վարչապետը որպես օրինակ անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ նշելով, որ այդ նախաձեռնությունը, իր գնահատմամբ, որոշակի փուլում կանգ է առել։ Փաշինյանի պնդմամբ՝ այս գործընթացները ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանության թեման միջազգային հարաբերություններում երբեմն օգտագործվում է քաղաքական շահերի շրջանակում։

Նա ընդգծել է, որ նման իրավիճակում պատմական ողբերգության հիշատակը կարող է վերածվել տարբեր երկրների միջև քաղաքական պայքարի գործիքի, որի հետևանքները, ըստ նրա, առաջին հերթին զգում է Հայաստանը։

«Միջազգային խաղացողները, ներողություն ձևակերպման համար, մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում, նահատակների ոսկորները զենքայնացնում են, կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում»,- ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չեն խանգարելու նոր կառավարության գործունեությանը

Չեն խանգարելու նոր կառավարության գործունեությանը Thu, 19 Nov 2026 20:30:00 +0400 Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր…

12 րոպե ago

Գեներալ Մանվելին թիրախավորելու օրը հատո՞ւկ էր ընտրել. այսօր նրա մահվան տարելիցն է

Գեներալ Մանվելին թիրախավորելու օրը հատո՞ւկ էր ընտրել. այսօր նրա մահվան տարելիցն է Thu, 19 Nov…

27 րոպե ago

«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ Կարապետյան

«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ Կարապետյան Thu, 19 Nov 2026 20:13:49 +0400…

28 րոպե ago

ԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի

ԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Thu, 19 Nov 2026 20:05:51 +0400…

36 րոպե ago

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ Thu, 19 Nov 2026 20:01:28 +0400 Հայաստանի ժուռնալիստների միությունը…

40 րոպե ago

NSA-ի կապի գաղտնի միջոցը խափանվել է

NSA-ի կապի գաղտնի միջոցը խափանվել է Thu, 19 Nov 2026 20:00:20 +0400 ԱՄՆ Ազգային անվտանգության…

41 րոպե ago