Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն

Վահագն Խաչատուրյանի օգնականը դարձավ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն

Mon, 24 Aug 2026 14:02:11 +0400


«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն Արամայիս Ավետիսյանին՝ 22 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայնով, ընտրել է Հիմնադրամի գործադիր տնօրեն։ Հոգաբարձուների խորհրդի 29 անդամներից նիստին մասնակցել են 24-ը։ Արամայիս Ավետիսյանը գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնում է 2026 թվականի օգոստոսի 24-ից։

Խորհրդին ներկայացված իր տեսլականում Ավետիսյանն առանձնացրել է Հիմնադրամի զարգացման հիմնական ուղղությունները՝ կազմակերպական կարողությունների ամրապնդում և գործառնական արդյունավետության բարձրացում, վստահության, հաշվետվողականության և թափանցիկության նոր մշակույթի ձևավորում, անցում արձագանքային գործունեությունից դեպի երկարաժամկետ ռազմավարական պլանավորում՝ պահպանելով Հայաստան–Սփյուռք կապի ամրապնդումը որպես Հիմնադրամի առանցքային առաքելություն։

Արամայիս Ավետիսյանը տնտեսագետ և կառավարման մասնագետ է՝ շուրջ 13 տարվա մասնագիտական փորձով պետական, մասնավոր և հասարակական ոլորտներում։ Նրա մասնագիտական փորձն ընդգրկում է կազմակերպությունների կառավարում և ինստիտուցիոնալ զարգացում, ռազմավարական պլանավորում, հանրային քաղաքականություն, շահառուների հետ աշխատանք, դրամահավաք և հաղորդակցություն։ 2022 թվականից նա զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը։

Ավետիսյանը բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագիտությամբ։ Մասնավոր հատվածում աշխատել է «ՎԵՈՆ Արմենիա», «Տավուշ Տեքստիլ» և «Ականաթ» ընկերություններում։ 2018 թվականին համահիմնադրել է «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունը և մինչև 2022 թվականը զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։ Ավետիսյանն ամուսնացած է։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։

2025 թվականից Ավետիսյանը ներգրավված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերում։ Նա համակարգել է 2025 թվականի «Հայրենիք և հավերժություն» համահայկական դրամահավաք-արշավը։ Արշավի արդյունքում հավաքագրվել է շուրջ 17 մլն ԱՄՆ դոլար, ինչը մոտ 30%-ով գերազանցել է վերջին տարիների միջին ցուցանիշը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին՝ Հայաստանի և Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման և ամրապնդման շուրջ համախմբելու նպատակով։ Ավելի քան երեք տասնամյակ Հիմնադրամն իրականացնում է ենթակառուցվածքային, կրթական, առողջապահական, սոցիալական և զարգացման այլ ծրագրեր՝ ծառայելով որպես Հայաստան–Սփյուռք համագործակցության համահայկական հարթակ։ Հիմնադրամը նաև համախմբել է համահայկական ներուժը՝ հումանիտար ճգնաժամերին և այլ հրատապ մարտահրավերներին արձագանքելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջարկել է Էմիրաթների տարածքը տրամադրել Իրանին

Առաջարկել է Էմիրաթների տարածքը տրամադրել Իրանին Mon, 24 Aug 2026 19:30:45 +0400 Իրանի խորհրդարանի պատգամավոր…

11 րոպե ago

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես Mon, 24…

26 րոպե ago

Եթե ընդդիմությունն է խանգարում արտահանմանը, ուրեմն Հայաստանում ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ․ Ֆարմանյան

Եթե ընդդիմությունն է խանգարում արտահանմանը, ուրեմն Հայաստանում ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ․ Ֆարմանյան Mon, 24 Aug 2026 19:03:30…

39 րոպե ago

Բույսերը պաշտպանող ԱԲ տեխնոլոգիա են ստեղծել

Բույսերը պաշտպանող ԱԲ տեխնոլոգիա են ստեղծել Mon, 24 Aug 2026 19:00:57 +0400 Չինացի գիտնականները ստեղծել…

41 րոպե ago

Պապիկյանը թեման գցում է ԳՇ պետի գրպա՞նը

Պապիկյանը թեման գցում է ԳՇ պետի գրպա՞նը Mon, 24 Aug 2026 18:49:39 +0400 Սուրեն Պապիկյանը…

53 րոպե ago

Թումանյանն առանց պայքարի հանձնեցին ՔՊ-ին

Թումանյանն առանց պայքարի հանձնեցին ՔՊ-ին Mon, 24 Aug 2026 18:45:37 +0400 Լոռու մարզի Թումանյան համայնքում…

57 րոպե ago