Categories: Սփյուռք

ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան

ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ (սերիալ, որի սցենարիստը վաղուց թոշակի է անցել, բայց դերասանները դեռ չեն հասկացել)։
Տարիներ շարունակ նույն սերիալն է։
Նույն դեմքերը, նույն խոսույթը, նույն մեղադրանքները, նույն վիրավորված հայացքները, նույն «դուք եք մեղավոր»-ները։
Մի սերիայում՝ — Դուք եք երկիրը հասցրել այս վիճակին։
Հաջորդում՝ — Ո՛չ, դուք եք։
Հետո՝ — Իսկ դուք 2018-ին ի՞նչ էիք անում։
Հաջորդ սերիայում՝ — Իսկ դուք դրանից առաջ ի՞նչ էիք անում։
Ու այդպես՝ սերիայից սերիա, նստաշրջանից նստաշրջան, տարուց տարի։
Սյուժեն վաղուց կարելի է չնայել․ միևնույն է՝ վերջում բոլորը հայտարարելու են, որ ժողովուրդը ամեն ինչ տեսնում է։
Ժողովուրդը, ի դեպ, այնքան բան է տեսել, որ արդեն սերիալի դերասաններից ավելի լավ գիտի սցենարը։
Քաղաքական դերասանական կազմն էլ առանձնահատուկ է։
Նախընտրական շրջանում սցենարը սովորում են, ելույթները մարզում, ժեստերը մշակում, հայրենասիրական դադարները ճիշտ տեղում պահում…
Բայց ԱԺ ամբիոն բարձրանալուն պես՝ վերջ։
Իմպրովիզացիա։
— «Ես ձեզ հիմա մի հարց կտամ»։ — «Դուք չգիտեք»։ — «Մենք գիտենք»։ — «Ժողովուրդը գիտի»։ — «Դուք ժամանակին…»։
Եվ երբ փաստարկներն էլ են վերջանում, սկսվում է հայկական քաղաքական բանահյուսության ամենահզոր ժանրը՝
էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ դիվանբաշուն։
ԱԺ-ն վաղուց ոչ թե քաղաքական բանավեճի, այլ կոլեկտիվ նյարդային պոռթկման բեմ է հիշեցնում։
«Աքլորակռիվը» ամենուր է՝ բոլոր նստաշրջաններում, բոլոր ժամանակներում, բոլոր կողմերից։
Փոխվում են միայն աթոռների դասավորությունը, խոսափողները և մեղադրանքի հասցեատերերը։
Իսկ դերասանները հիմնականում նույնն են։
Միակ բանը, որ հաստատ զարգացել է այս սերիալում, սերիաների քանակն է։
Եվ ամենահետաքրքիրն այն է, որ դերասանները դեռ շարունակում են խաղալ այնպես, կարծես հանդիսատեսը առաջին անգամ է տեսնում։
Չէ՛, սիրելիներս։
Մենք արդեն սցենարը անգիր գիտենք։
Պարզապես, ցավոք, այս սերիալում «վերջին սերիա» կոճակ չկա։
Ու ամեն անգամ, երբ թվում է՝ գուցե վերջապես փոխվի սյուժեն, էկրանից լսվում է հերթական ծանոթ ձայնը․
— Դուք եք մեղավոր։
Եվ հասկանում ես՝ նոր սեզոն է սկսվել։
Արիս Քարամյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար չեն ընտրել․ ԱՄՆ-ն է՞ մեղավոր

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար չեն ընտրել․ ԱՄՆ-ն է՞ մեղավոր Sun, 18 Oct 2026 09:30:21 +0400 ՄԱԿ-ի…

16 րոպե ago

Ինչ տեսանյութ է հրապարակել Սուրենյանը

Ինչ տեսանյութ է հրապարակել Սուրենյանը Sun, 18 Oct 2026 09:15:00 +0400 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»…

31 րոպե ago

ՔՊ-ականները նեղվել են…

ՔՊ-ականները նեղվել են... Sun, 18 Oct 2026 09:00:11 +0400 ՔՊ-ականներն էնպես են նեղվել, որ Գյումրին…

46 րոպե ago

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին Sat, 17 Oct 2026 23:45:22 +0400…

10 ժամ ago

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով Sat, 17 Oct 2026 23:30:52…

10 ժամ ago

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա Sat, 17 Oct 2026 23:15:54 +0400 «Մանկական…

11 ժամ ago