«Հրապարակ». Իջեւանի կենտրոնական փողոցում շունը հարձակվել է հանդիսավարի վրա

«Հրապարակ». Իջեւանի կենտրոնական փողոցում շունը հարձակվել է հանդիսավարի վրա

Tue, 25 Aug 2026 12:15:30 +0400


Իջեւանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ ծառայության նախկին իրավաբան, 56-ամյա հանդիսավար Վահագն Թամրազյանն օգոստոսի 23-ին Իջեւան քաղաքի կենտրոնական՝ Անկախության փողոցից Ֆեյսբուքի ուղիղ եթեր է մտել՝ հայտարարելով․ «Բարի լույս, սիրելի ժողովուրդ, գտնվում եմ հիմա Իջեւանի Անկախության փողոցի 16-րդ շենքի հարեւանությամբ։ Եթե մտածում եք, որ խաղաղ կիրակի է, եւ այստեղ անվտանգ է, ապա սխալվում եք։ Ուրեմն՝ քիչ առաջ մի կատաղած շուն հարձակվեց իմ վրա, եւ մոտիկ կանգնած երիտասարդների միջամտությամբ մենք կարողացանք նրան քշել։ Ես չեմ պատկերացնում՝ եթե էդ շունը հարձակվեր մի երեխայի վրա, ինչ կլիներ նրա հետ։ Ես գիտեմ, որ բազմաթիվ շնասերներ կան մեր երկրում եւ շատ սրտացավ են շների ճակատագրի համար։ Բայց էսօրվա դեպքը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ էդ շների մեջ կան նաեւ վտանգավորները, եւ նրանցից մեկն այս պահին թափառում է էստեղ՝ փողոցում, եւ ռեալ վտանգ է ներկայացնում բնակիչների համար։ Խնդրում եմ քաղաքապետարանի արագ արձագանքը եւ միջամտությունը: Շնորհակալություն»։

Վ․ Թամրազյանի հրապարակմանը շատերն են արձագանքել: Անահիտ Զարգարյանը գրել է․ «Փողոցի շունը քաղաքի հայելին է, ոնց դուք եք, էնպես էլ ձեր շներն են։ Մի քիչ բարի, հոգատար եղեք, շունը մարդու պատճառով է դրսում հայտնվել։ Դիմեք ձեր համայնքապետարան, թող ստերջացնեն, բուժեք, ի վերջո, կերակրեք, ամոթ է, մարդ եղեք»։ Գրիգոր Պողոսյանն արձագանքել է․ «Եթե ասենք, բոլորն էլ չեն կերակրում, ուրեմն պետք է թողե՞ն ըտենց շները թափառեն ու մարդկանց կծեն։ Հա՞, թե՞ ոնց»։ Հովհաննես Խաչատրյան․ «Շնասերներն ավելի շատ են, քան մարդասերները»։ Գալինա Սարգսյան․ «Ես էլ եմ տեսել, թե ոնց է էդ մեծ գամփռը հարձակվում երիտասարդի վրա, որի բախտը բերեց՝ մոտակա խանութ գցեց իրեն»։ Սուսաննա Պապյանը հավաստել է․ «Չիշտ եք, եւ ոչ միայն քաղաքապետարանին, այլեւ ամբողջ հանրապետությանն է վերաբերում։ Շուտով սկսվում է ուսումնական շրջանը, մեր երեխաները, ավելի շատ՝ մենք, վախենում ենք վաղ առավոտից ուղարկել դպրոց»։ Լիկա Մովսիսյանը հավելել է․ «Մենք էլ ապրում ենք Բլբուլյան փողոցում, ու նույն բանն է։ Ամբողջ գիշեր չենք կարողանում քնել շների ձայներից»։ ԱԺ նախկին պատգամավոր, ծագումով իջեւանցի Գեղամ Նազարյանը, ով որտեղ մի գրառում է տեսնում, մտնում` իշխանություններին է պաշտպանում, կարեւոր չէ` Տիգրանաշենի թեման կլինի, թե` շների, բնակիչներին է մեղավոր համարել․ «Սովորեք շներին կերակրել»։

Նույն օրը՝ օգոստոսի 23-ին, Իջեւանի համայնքապետարանը Ֆեյսբուքում արձագանքել է․ «Ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների նամակների եւ հարցումների, հայտնում ենք, որ շուտով մեկնարկելու է թափառող շների ստերջացման հերթական ծրագիրը։ Աշխատանքների ձգձգումը կապված է նախորդիվ հայտարարված մրցույթների չկայանալու հետ։ Այժմ ունենք հաղթող կազմակերպություն, որն առաջիկա օրերին կսկսի իրականացնել ծրագիրը։ Աշխատանքների մեկնարկին զուգահեռ, կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»։ Թափառող, անտեր շների խնդիրն առկա է ոչ միայն Իջեւանում, այլեւ՝ ամբողջ Հայաստանում։ Իջեւանում հիմնախնդրի լուծման համար որոշակի աշխատանքներ են կատարվել։ Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Նեկրասովան իր ռուս ամուսնու հետ բնակվում է Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղում, նա գյուղում «Պրիյուտ» անվանումով շների ապաստարան է ստեղծել։ Իջեւանի համայնքապետարանը 2025թ. մայիսից մինչեւ հոկտեմբեր կազմակերպել է շուրջ 100 թափառող, անտեր շների ստերջացումը։ Համայնքապետարանը համագործակցում է Հայաստանի եւ Իջեւանի կենդանասերների հետ։ Իջեւանի կոմունալ ծառայության իրավաբան, կենդանասեր Դավիթ Սահակյանն ամեն օր զբաղվում է թափառող շների խնդրով, նա այդ հիմնահարցը 2025 թվականին ներկայացրել է նաեւ Տավուշում աշխատող եվրոպացի դիտորդներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդի 80 գնման ընթացակարգ․ նախաձեռնվել են քրվարույթներ

Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդի 80 գնման ընթացակարգ․ նախաձեռնվել են քրվարույթներ Fri, 09 Oct 2026…

13 րոպե ago

Իսրայելի ջղաձիգ արձագանքը՝ Նոբելյան խաղաղության նոր մրցանակակրին

Իսրայելի ջղաձիգ արձագանքը՝ Նոբելյան խաղաղության նոր մրցանակակրին Fri, 09 Oct 2026 17:30:44 +0400 Իսրայելի արտաքին…

27 րոպե ago

Եկ, վիզ առ, որ Եվրոպային բրախած ունես

Եկ, վիզ առ, որ Եվրոպային բրախած ունես Fri, 09 Oct 2026 17:15:41 +0400 Նիկոլ Փաշինյանի՝…

42 րոպե ago

Պատմական հիշողությունը պահպանելու մասին հայտարարություն են ընդունել

Պատմական հիշողությունը պահպանելու մասին հայտարարություն են ընդունել Fri, 09 Oct 2026 17:08:48 +0400 ԱՊՀ երկրների…

49 րոպե ago

Առաջին «ոչ սպիտակամորթ կինը», ով․․․ ո՞վ է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրը

Առաջին «ոչ սպիտակամորթ կինը», ով․․․ ո՞վ է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրը Fri, 09 Oct 2026…

57 րոպե ago

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը․ «Ուժեղ Հայաստան»

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը․ «Ուժեղ Հայաստան» Fri, 09 Oct 2026 16:55:15 +0400 Ողջունում ենք…

1 ժամ ago