Սցենարը փորձարկվեց Ծառուկյանի վրա, այժմ՝ Քոչարյանն է թիրախում, ով կլինի հաջորդը

Սցենարը փորձարկվեց Ծառուկյանի վրա, այժմ՝ Քոչարյանն է թիրախում, ով կլինի հաջորդը

Tue, 25 Aug 2026 13:23:50 +0400


Սա արդեն նոր ձեռագիր է՝ տոտալ հարձակում թիրախի վրա, նրա բոլոր գույքերի եւ ունեցվածքի հաշվառում, հին ու նոր մեղադրանքների համադրում եւ ունեզրկում։

Նույն ձեռագրով հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի ու նրա բիզնեսների վրա, նույն ձեռագրով հիմա Քոչարյաններն են թիրախում։
Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Գագիկ Ծառուկյանը կազինո ունի, առեւտրի կենտրոն, կոնյակի ու ցեմենտի գործարան։ Կարող էին ուսումնասիրել՝ հարկերը վճարվել են, թե ոչ։ Թեեւ անհնարին է, որ վճարված չլինեին, որովհետեւ Ծառուկյանը նոր չի թիրախում եւ հաստատապես՝ ինքնասպան չէ, որ հարկերը չվճարի ու իր գլխին պրոբլեմ սարքի։ Բայց ամենակարեւորն այն է, որ հարկերից խուսափելն այլեւս ձերբակալություն, կալանք չի ենթադրում, այն տնտեսական հանցագործություններիկ թվում է եւ հարկերի, տույժ-տուգանքների վճարումով ավարտվում է պատիժը։ Նույնիսկ եթե չավարտվեր՝ հարկերը թաքցրած անձանց ունեցվածքը չեն խլում, մարդու մասնավոր սեփականությունը խլելը ապօրինության գագաթնակետն է, վայրենություն, բեսպրեդել, որը չէր կարելի հանդուրժել, բայց քանի որ մեր հասարակության մեջ շարունակ հրահրել են ատելությունն ունեւորի, բիզնեսմենի նկատմամբ, մարդկանց մի շերտ դա խրախուսում է, իսկ Նիկոլ Փաշինյանը, որպես կանոն, հենվում է այդ տգետ ու չար զանգվածի՝ փոքրամասնության վրա, նրանց ատելությունը, տգիտությունը որպես ժողովրդի կարծիք ներկայացնում։

Հիմա գրեթե նույնը կատարվում է Քոչարյանի ընտանիքի հետ։ Փաշինյանը չի ներում Ռոբերտ Քոչարյանի հաղթանակն ԱԺ ընտրություններում` նրա տարած 10 տոկոսը մնացել է կոկորդում: Ամեն ինչ արեցին, որ նա ԱԺ չմտնի՝ չստացվեց, դեռ նախընտրական քարոզչության փուլում խոստացավ ունեզրկել՝ , իսկ երեկ երբ Լեւոն Քոչարյանը իրեն վերադարձրեց իր կողմից Վեհափառին ասած պիղծ բառը, հարձակման ստարտը տվեց։ Այսօր Քննչական կոմիտեն՝ Արթուր Պողոսյանի հնազանդ կատարմամբ, հաղորդագրություն է տարածել՝ Քոչարյանների, նրանց մտերիմների, հարեւանների ու բարեկամների ամբողջ գույքը անվանելով ապօրինի եւ շուկայական արժեքից ցածր գներով ձեռք բերված եւ այլն։ Սակայն այդ ամբողջ ցանկը կազմված է ցածր գիտելիքներ ունեցող, արագ տպավորվող մարդկանց հաշվարկով։ Դրանցից յուրաքանչյուրը պետք է առանձին դիտարկվի եւ որոմը կորեկից զատվի՝ հասկացվի, թե որտեղ կա խախտում, որն է օրենքի խախտում, որը հորինվածք, որտեղ են կառուցել վախեցած մարդկանց ցուցմունքների հիման վրա, որտեղ՝ քննիչների ու Նիկոլ Փաշինյանի բուռն երեւակայության։ Բայց այս իշխանությունն ունակ չէ նման անաչառ քննություն անելու, քանի դեռ իշխանության գլխին կանգնած է Քոչարյանների հանդեպ անհաղթահարելի ատելություն ունեցող Նիկոլ Փաշինյանը։
Այնպես որ մի կասկածեք՝ սա քաղաքական հետապնդում է, որն իրականցվում է Տիգրանաշենից ու Արեւմտյան Հայաստանից, բանակում զոհերից ու Ռուսաստանի հետ լարված հարաբերություններից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ Fri, 30 Oct 2026 23:30:25 +0400 Արդեն 20-րդ…

11 րոպե ago

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը Fri, 30 Oct…

18 րոպե ago

Վարդան Սմբատյանը ընտրվել է ռեկտորի ԺՊ

Վարդան Սմբատյանը ընտրվել է ռեկտորի ԺՊ Fri, 30 Oct 2026 23:03:58 +0400 Այսօր տեղի է…

37 րոպե ago

Հայտնի հաղորդավարուհու դուստրը տանից խոշոր գումա՞ր է գողացել

Հայտնի հաղորդավարուհու դուստրը տանից խոշոր գումա՞ր է գողացել Fri, 30 Oct 2026 23:00:36 +0400 Ռուս…

41 րոպե ago

Սահմանադրության շուրջ բանավեճ, Կաթողիկոսի ու եպիսկոպոսների դատական գործի զարգացումներ․ Օրվա կարևոր թեմաները

Սահմանադրության շուրջ բանավեճ, Կաթողիկոսի ու եպիսկոպոսների դատական գործի զարգացումներ․ Օրվա կարևոր թեմաները Fri, 30 Oct…

1 ժամ ago

Առաջատար լրատվամիջոցները դատի են տվել Դոնալդ Թրամփին

Առաջատար լրատվամիջոցները դատի են տվել Դոնալդ Թրամփին Fri, 30 Oct 2026 22:30:12 +0400 Առաջատար մի…

1 ժամ ago